15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում կանցկացվի սոցիալական գովազդի վիրտուալ փառատոն

ՀՀ գովազդի մասին օրենքը ոչ թե խախտվում է, այլ` թերի է, այնտեղ չկան սահմանումները:  Այսօր լրագրողներիn հետ հանդիպմանն ասել է “Աուդիո- Վիզուալ”  լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը եւ հավելել, որ դրանով պայմանավորված, սոցիալական գովազդը եթեր դուրս գալու հնարավորություն չունի: Մինչդեռ, ըստ բանախոսի, սոցիալական գովազդը կարեւոր նշանակություն ունի: Արզուման Հարությունյանի խոսքով, սոցիալական գովազդը սոցիալական այս կամ այն խնդրով պայմանավաորված լարվածությունը թուլացնելու ուշագրավ հոգեբանական միջոց է: Մասնագետը տեղեկացրեց, որ առաջին սոցիալական գովազդը ցուցադրվել է ԱՄՆ-ում, դեռ 1906 թվականից:

Արզուման Հարությունյանի խոսքով, արտերկրում շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ակտիվորեն օգտագործում սոցիալական գովազդը` իրենց վարկանիշը բարձրացնելու համար, մինչդեռ Հայաստանում սոցիալական գովազդի մասին հիշում են միայն այս կամ այն միջազգային օրվա կապակցությամբ:

Ասուլիսի մյուս բանախոսը` “Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոն”-ի հաղորդակցման հարցերով խորհրդատու Մարիամ Մովսիսյանն էլ տեղեկացրեց, Հայաստանում առաջին անգամ կանցկացվի  Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոն: Այն կմեկնարկի սեպտեմբերի 1-ից: Փառատոնի նպատակը, Մարիամ Մովսիսյանի խոսքով,  սոցիալական գովազդի մշակույթի ձեւավորմանը, ինչպես նաեւ քաղաքացիական ակտիվիստների հմտությունների զարգացմանը նպաստելն է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ