25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կախեթցիներին՝ գինի, ջավախքցիներին՝ ոչ էլ կարտոֆի՞լ.Ազգ

 Հուլիսի 19-ին Վրաստանի արեւելյան ու հարավային շրջաններում տեղի ունեցած փոթորկից տուժել են բազմաթիվ բնակավայրեր ու հողատարածքներ, այդ թվում` Ջավախքի որոշ հատվածը: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային իշխանությունները դեռեւս չեն հաշվել վնասի չափը, սակայն արդեն իսկ հայտնի է, որ աղետի հետեւանքով ոչնչացվել է գրեթե ամբողջ բերքը: Այս մասին գրում է “Ազգ”-ը:

Ախալցխայի շրջանի 18 գյուղեր առավել ուժեղ են զգացել հորդառատ անձրեւների ու կարկտի ուժը: Այդ գյուղերից ոչնչացվել են գյուղատնտեսական ցանքատարածքները, քանդվել են տների տանիքները, կոտրվել ապակիները, տուժել են տնային թռչունները: Աղետից որոշ առումով խուսափել են Ադիգեի, Բորժոմի ու Նինոծմինդայի շրջանի բնակավայրերը:

Անձրեւներից առավելապես տուժել էր Արեւելյան Վրաստանը, հատկապես գինու հիմնական շտեմարան Կախեթի շրջանը: Այս տարածաշրջանի բնակչությանը Վրաստանի նորանշանակ վարչապետ Վանո Մերաբիշվիլիի հայտարարությամբ որպես օգնություն տրամադրվելու են… գինի, մեկական պարկ ալյուր, դիզվառելիք եւ թունաքիմիկատներ:

Նշվում է, թե վրացական կառավարությունը պատրաստվում է նաեւ դրամական փոխհատուցում տրամադրել տուժած ֆերմերներին ու բնակչությանը, սակայն այդ ամենը կարծես անցնում է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի կողքով:

Ամեն դեպքում, այս տարածաշրջանի տուժածներին որեւէ կերպ աջակցության մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում, թեեւ եթե գինեգործության հիմնական տարածաշրջանի` Կախեթի տուժած բնակչությանը գինի են բաժանում, կարող էին ջավախքցիներին էլ գոնե կարտոֆիլ տալ…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ