Իրաքում պայթյուններ են. շուրջ 100 մարդ է զոհվել
Առնվազն 107 մարդ զովել եւ 268-ը վիրավորվել են Իրաքում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետեւանքով, գրում է “Комсомольская правда”-ն:
Ոստիկանների խոսքով` զինված գրոհայինները հարձակվել են Բաղդադից հյուսիս գտնվող ռազմական բազայի վրա: Հարձակման զոհն է դարձել 15 զինծառայող: Բաղդադից 30 կմ դեպի հարավ գտնվող Մահմուդիա քաղաքում մեքենաների պայթյունից 10 մարդ է զոհվել: Հարեւան Մադաին քաղաքում մի քանի պայթյունների արդյունքում եւս մի քանի մարդ է զոհվել: Ահաբեկչություններ են տեղի ունեցել նաեւ Ռամադի եւ Նաջաֆ քաղաքներում:
Միաժամանակ “Ալ Քաիդա” ահաբեկչական կազմակերպությունը ծայրահեղականների կայքերից մեկում տեսաուղերձ է հրապարակել` հայտարարելով, որ ահաբեկչությունների նոր փուլ է սկսում Իրաքում: Այս անգամ նրանց թիրախն են դառնալու դատավորները եւ քննիչները: