20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սիրիահայերին օգնելու համար հարկավոր է մշակել հատուկ հայեցակարգ. քաղաքագետ

Եթե սիրիահայերը փորձեն հստակ դիրքորոշում ցույց տալ Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ապա դա կարող է նրանց համար կործանարար լինել: Այս հայտարարությունն արեց քաղաքագետ, վերլուծաբան Սարո Սարոյանը` Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի եւ առաջիկա զարգացումների թեմայի շուրջ կայացած ասուլիսին:

Բանախոսի կարծիքով` նման խնդիր չի լինի, եթե սիրիահայերի շահերը համընկնում են Սիրիայի նախագահի վարչակազմի շահերի հետ:

Վելուծաբանն անդրադարձավ նաեւ սիրիահայերի անվտանգությանը եւ ՀՀ կառավարության կողմից արվող քայլերին: Նրա կարծիքով` սիրիահայերին օգնելու համար հարկավոր է մշակել հատուկ հայեցակարգ, որտեղ կնշվեն բոլոր անհրաժեշտ աշխատանքները, որ պետք է իրագործվեն նրանց անվտանգությունն ապահովելու  եւ դեպի արտերկիր նրանց արտագաղթը կանգնեցնելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ