15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանը պետք է պահպանի իր քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը. Տարոն Մարգարյան

“Երևանը պետք է պահպանի իր քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը: Սա նաև բոլոր երևանցիների ցանկությունն է: Ամենօրյա հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ուղղությամբ, բացառել որևէ անօրինականություն: Բոլոր ապօրինի կառույցները հայտնաբերվելու են, արձանագրվելու և քանդվելու են”,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

 Մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Շինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է նաև կապալառուների կողմից սեփական միջոցներով 2011թ-ին անորակ և թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունների վերացման գործընթացը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը և որակը:

 Մշտական հսկողության պահանջ է դրվել նաև մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքների ավարտից հետո համապատասխան կազմակերպությունների կողմից ներքին կոմունիկացիոն աշխատանքների իրականացման նպատակով քանդման թույլտվությունները բացառելու մասով. “Խախտումներ թույլ տվող և համայնքային գույքը վնասող  կազմակերպությունների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ”,- ընդգծել է քաղաքապետը:

 Հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ շարունակվում է իրականացվել ամենօրյա հսկողություն: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել 12 մեքենա: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:  Հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման հետ կապված` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է փորձարկել պիլոտային ծրագիրը, որպեսզի արդեն աշնանը երթուղային նոր ցանցի շահագործմանը զուգահեռ գործարկվի ամբողջական համակարգը:  

 Մայրաքաղաքի տարածքում վերանորոգման ենթակա շատրվանների վերագործարկման աշխատանքների մասով` զեկուցվել է, որ ավարտվել են Գլխավոր պողոտայի տարածքում գտնվող շատրվանների վերագործարկման, ինչպես նաև հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է ծրագրում ներառել նաև բակային տարածքներում գտնվող ցայտաղբյուրները:

 Անդրադառնալով վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել է 776 շքամուտք: Զեկուցվել է նաև, որ աշխատանքների որակի ապահովման նպատակով կատարվում են ստուգայցեր և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են: Զեկուցվել է, որ արդեն ավարտվել է մայրաքաղաքի շենքերի ճակատային հատվածների մաքրման և ներկման 2012թ.-ի ծրագիրը: Քաղաքապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ` դիտարկելու կատարած աշխատանքների որակը:

 Հանձնարարվել է մաքրել բազմաբնակարան շենքերի պատերին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում փակցված հայտարարություններն ու պաստառները և առաջարկություն ներկայացնել սահմանազատված վայրերում հայտարարությունների համար համապատասխան ցուցատախտակներ տեղադրելու վերաբերյալ:  Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, ներկվել ու պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի վերգետնյա անցումները, զուգահեռաբար շարունակվում են նաև վերգետնյա 7 նոր անցումների կառուցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է համապատասխան միջոցներ ձեռնարկվել նախորդ տարիներին կառուցված վերգետնյա անցումների սալահատակների ասֆալտապատման ուղղությամբ` անձրևների և հալոցքների ժամանակ ավելորդ անհարմարություններից խուսափելու նպատակով:

 Բնապահպանության վարչության պետին հանձնարարվել է հնարավորին կարճ ժամկետում  ավարտել ծառերի բուժման գործընթացը: Երևանի գիշերային լուսավորության շրջանակում գեղարվեստական լուսավորությամբ կձևավորվեն նաև կենտրոնական մի շարք փողոցների ծառերը:  Հանձնարարվել է գույքագրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության  “Շտապբուժօգնություն” ՓԲԸ-ն շարժակազմը:Էրեբունի-Երևան տոնակատարությունը մեծ շուքով նշելու նպատակով հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խումբ: 

 Henaran.amին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ