15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏՄՊՊՀ-ը ավարտեց “Քինգ դելյուքս”ընկերության դիմումի հիման վրա իրականացված ուսումնասիրությունը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղիով ուղևորափոխադրում իրականացնող “Քինգ դելյուքս” և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող “Տրանս կոնֆորտ” ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները:

 Տեղեկացնենք, որ համաձայն ՏՄՊՊՀ ներկայացված դիմումների, վերոնշյալ ընկերությունների գործունեությունը խոչընդոտվում է բարեգործական հիմունքներով աշխատող տրանսպորտային միջոցների կողմից:

 ՏՄՊՊՀ-ը, տեղեկացնում է, որ կատարվել է լայնածավալ աշխատանք՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից մինչև դիտանցումներ երթուղիներում: Պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում:

 Հանձնաժողովի որոշմամբ, ուսումնասիրությունների ողջ փաթեթը այսօր կուղարկվի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ