15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծեծկռտուք Կոնսերվատորիայի մոտ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ “գանգուղեղային տրավմա” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Տիգրան Բ.-ն, որին, ըստ բժշկի հայտարարության, ծեծել են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մոտ: Պարզվել է, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 12.15-ին,  հիշյալ վայրում, վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Արամ Պ.-ն բռունցքով հարվածել է Տիգրան […]

Հրդեհ դպրոցի մոտ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 18 դպրոցի մոտակայքում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել մեկ մատական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել 3 կգ-նոց գազի բալոնից արտահոսք` հրդեհի բռնկումով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 4-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 5-8-ին շրջանների մեծ մասում  սպասվում  է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-7-ին` ցերեկները աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

ԵԽԽՎ-ն սահմանում է տվել “քաղբանտարկյալ” եզրույթին

ԵԽԽՎ-ն սահմանել է “քաղաքական բանտարկյալ” եզրույթը, որը դատական գործընթացների ընթացքում պետք է  հաշվի առնեն Եվրախորհրդի երկրները: Գերմանացի խորհրդարանական Քրիստոֆեր Շտրեսերի պատրաստած զեկույցը, որում տրվում է եզրույթի սահմանումը, մշակել են փորձագետները, հաղորդում է “РИА Новости”-ն: Քաղաքական բանտարկյալ են համարվում այն մարդիկ, ովքեր զրկված են ազատությունից, եթե ազատությունից զրկելը կիրառվել է հիմնական իրավունքներից մեկի խախտման դեպքում, որոնք […]

“Ցցուն” հիշեցումներ Ռոբերտ Քոչարյանին. Առավոտ

“Ինչո՞ւ Բիձինա Իվանիշվիլին հաջողություն ունեցավ Վրաստանում: Այստեղ, իհարկե, դեր են խաղացել բազմաթիվ եւ բազմապիսի գործոններ, որոնցից կարեւորներից մեկն այն է, որ այդ մարդը ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, իշխող քաղաքական թիմում չի եղել եւ, հետեւաբար, ոչ մի վատ բան [առայժմ] չի հասցրել անել այդ երկրում: Նա ընդհանրապես եկել է դրսից, Վրաստանում տեւական ժամանակ չի ապրել: […]

Կարեն Կարապետյանի բարեկամներին ազատում են. 168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով, երեկ աշխատանքից ազատվել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը, ով նախկինում ղեկավարում էր “Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը”, իսկ հետո` գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող “Էյ Ի Ջի Սերվիս” ՍՊԸ-ն: Բանն այն է, որ Ի. Կարապետյանը “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի բարեկամն է եւ  համարվում էր “ՀայՌուսգազարդում” վերջինիս առանցքային […]

Մահ միկրոավտոբուսում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել թիվ 76 միկրոավտոբուսում: 42-ամյա մի տղամարդ հենց միկրոավտոբուսում հանկարծամահ է եղել: Այդ պահին միկրոավտոբուսը գտնվել է Երեւանի Կոմիտասի պողոտայում` 45 շենքի հարակից տարածքում: Ավելի ուշ թերթը պարզել է, որ մահացողը Հայկ Ազարյանն է, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է 4,5 գ կանեփանման զանգված: Ըստ […]

Րաֆֆիին պատին են սեղմել

“Ժառանգություն” կուսակցության քաղխորհրդի անդամները, Henaran.am-ի տեղեկություններով, բառի բուն իմաստով պատին են սեղմել կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրանք  պահանջել են “տետ ա տետ” հանդիպել “Ազատ դեմոկրատներ”-ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին եւ ճշտել, թե ինչու է դավաճանել իրենց: “Ժառանգության” առաջնորդին կուսակիցները հիշեցրել են այն օրերը, երբ Քոքոբելյանը իրենց գրասենյակից դուրս չէր գալիս, որպեսզի ընդգրկվեր ցուցակում: “Համոզվեցի՞ք հիմա, պ-ն […]

Գոշում գյուղապետը ծեծել է ընտրողին

Henaran.am-ի տեղեկություններով Տավուշի մարզի Գոշ գյուղական համայնքում դեռեւս գործող գյուղապետ, անկուսակցական Հովսեփ Վերանյանը շարունակում է հաշվեհարդար տեսնել համագյուղացիների հետ: Նա սեպտեմբերի 23-ին գյուղապետի ընտրություններում պարտվել է ուսուցիչ, անկուսակցական Գեւորգ Ամիրխանյանին: Քվեարկության օրվա նախօրեին գյուղապետը ծեծել է մի ընտրողի: Վերջինս չի բողոքել, քանի որ վախեցել է գյուղապետը հաշվեհարդար տեսնի ընտանիքի անդամների հետ: Տասը տարի գյուղապետ աշխատած […]

Ալավերդիի թատրոնում 50 անց կանայք երիտասարդ աղջիկների դեր են խաղում. Թատերական Լոռի

Հրանտ  Մաթեւոսյանի   “Աշնան արեւ” բեմադրությանը  համահունչ մանրապատումով` Ալավերդի տանող ճանապարհի  ու “ Թատերական Լոռի”  փառատոնի  նկարագրությամբ  սկսվեց  21-րդ համաժողովրդական տոնախմբությունը: Բացվեց վարագույրը եւ ներկաները հոտընկայս, ծափահարություններով հարգեցին  ՀՀ վաստակավոր արտիստուհի  Գալյա Նովենցի հիշատակը: Կազմակերպիչների հավաստմամբ,  դժվար է խոսել Գալյայի հայացքի ներքո,  տեսնել նրան եւ չզգալ մեր կողքին: Իսկ այս անգամ փառատոնը նվիրված է Նովենցին: ”Թատերական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի