06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մուտքն անվճար կլինի /վիդեո/

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Հայաստանում կայանալու է ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու է 68 երկիր: Հայաստան են ժամանելու այդ երկրների շուրջ վեց հարյուր ներկայացուցիչներ: Արդեն մոտ 55 երկրից ներկայացուցիչները Հայաստանում են: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը: Նշենք, որ առաջնության անցկացման համար ծախսվել է 320 մլն դրամ: Ինչպես նշեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, իրենց օրակարգում ֆինանսական խնդիրներ չկան:

Ինչ վերաբերում է Հայաստանի թիմին, ապա բոլոր տասը քաշային կարգերում հայերը ներկայացուցիչներ ունեն:

՛՛Մեր սպասելիքները մեծ են, մենք ունենք կայուն տղաներ, մեր հավաքական թիմին շենքի պատերն ու մարզասերներն էլ կօգնեն: Կարծում եմ, որ մեր հավաքականը հաջող հանդես կգա՛՛,-նշեց Մուրադյանը:

Հավելենք, որ մրցաշարին մասնակցելու է նաև Ադրբեջանի հավաքականը: Վերջիններիս անվտանգությունը ապահովված է լինելու և նրանց մարզիկներն ու թիմը, որ ընդհանուր առմամբ բաղկացած է տասներկու հոգուց, մեկուսացած է լինելու մյուս թիմերից:

Մասնակցության հայտեր կան տարբեր ֆեդերացիաների նախագահների կողմից, ինչպես նաև օլիմպիական չեմպիոնների՝ ՌԴ-ից և Ուկրաինայից, ովքեր ներկա են լինելու մրցաշարին: Մրցաշարի ողջ ընթացքում մուտքը անվճար է լինելու բոլոր մարզասերների համար:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ