14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Քաղաքական PR երիտասարդական հայացքով

Նոյեմբրի 23-25-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Ծաղկաձորում անցկացրին “Քաղաքական PR-ը՝ սոցիալական ցանցերում” խորագրով միջկուսակցական սեմինար:          

Եռօրյա սեմինարին մասնակցում էին ՀՀԿ, ՀՅԴ, “Ժառանգություն”, ՄԻԱԿ, “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունների երիտասարդական թևերի, ինչպես նաև “Հայազն” միության ներկայացուցիչները։ Հյուրերի թվում էին PR մասնագետ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս Աստղիկ Ավետիսյանը, անկախ փորձագետ Ատոմ Մխիթարյանը, Blognews էլեկտրոնային կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանը, տեղեկատվական անվտանգության մասնագետ Մանվել Կոստանդյանը, մեդիա ոլորտի այլ մասնագետներ։

Քաղաքական ուժերի երիտասարդներն անդրադարձան քաղաքական PR-ի իրենց փորձին։ Կազմակերպիչները ներկայացրին համացանցում և լրատվամիջոցներում հայաստանյան քաղաքական դաշտի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունը։

“Ժառանգություն” կուսակցությունը ներկայացնող Հովսեփ Ղազարյանը մասնավորապես նշեց, որ սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան քաղաքական քարոզչության նոր մեթոդների հետ, որոնք հետագայում կկիրառվեն կուսակցական գործունեության ընթացքում։ Հովսեփ Ղազարյանը նկատեց, որ “Ժառանգությունը” բավականին ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ցանցերում. “Սոցիալական ցանցերը տեղեկատվություն են մատուցում հանրությանը, իսկ ինֆորմացված հանրությունը լավագույն հասարակությունն է, որը կարող է ճիշտ որոշումներ կայացնել»։

    ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վանիկ Չալոյանը բարձր գնահատեց սեմինարի արդյունավետությունը։ Ըստ նրա՝ տեղի ունեցավ փորձի փոխանակում տարբեր քաղաքական ուժերի միջև։ Վանիկ Չալոյանը կարծում է, որ Հայաստանում սոցիալական ցանցերն այնքան էլ զարգացած չեն։ Այսօր մեր հանրության ոչ լայն հատվածն է օգտվում ֆեյսբուքից՝ շուրջ 10 տոկոս։ Եվ այդ փոքր լսարանում քաղաքական քարոզչությունն այդքան էլ մեծ ազդեցություն չի ունենում։ ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանում այս ոլորտում զարգացման մեծ ներուժ կա, և ապագայում այն ավելի արդյունավետորեն կկարողանան կիրառել։       

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Տարոն Պարսամյանը տեղեկացրեց, որ նման սեմինարներն ու հանդիպումները քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների միջև լինելու են շարունակական։ Երիտասարդները պայմանավորվածություն ձեռք բերեցին սոցցանցերում ստեղծել հատուկ բաց հարթակ կիրթ քաղաքական քննարկումների համար՝ զերծ ծայրահեղական մոտեցումներից։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ