15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահն ու առաջին տիկինը շնորհավորել են միմյանց /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ առաջին տիկին Միշել Օբաման “Twitter”-ում շնորհավորել են միմյանց ամուսնության 20-ամյակի կապակցությամբ: Օբաման գրել է կնոջը. “20 տարի առաջ ես ամուսնացա իմ կյանքի սիրո եւ լավագույն ընկերոջ հետ: Շնորհավոր, Միշել”: Շնորհավորանքի հետ մեկտեղ նախագահը տեղադրել է նաեւ իրենց հարսանեկան լուսանկարը: Ի պատասխան ամուսնու շնորհավորանքին` Միշել Օբաման գրել է. “Շնորհավորում եմ, Բարաք: […]

Խուզարկվում են վանաձորցիների տները

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Վանաձորի բնակիչների տները խուզարկվել է, սակայն բանկիչները վախենում են բարձրաձայնել այդ մասին: Գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Լոռու մարզի դատարանը նպաստում է ոստիկանության այդ քայլին` չբարձրաձայնելով դրա մասին: ‘Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած հավաստի տեղեկությունների համաձայն՝ 2012 թ. սեպտեմբերի 25-ին […]

“Սովորական ցեղասպանություն” նախագծի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ

2013-ին կլրանա սումգաիթյան ջարդերի 25 տարին: “Սովորական ցեղասպանություն” նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը այսօր կայացած ասուլիսին հայտնեց լրագրողներին, որ այդ կապակցությամբ նախատեսվում է “Սումգայիթ, փետրվար, 1988″ փաստագրական ֆիլմը թարգմանել թուրքերեն, իսպաներեն եւ այլ լեզուներով, ինչպես նաեւ հրատարակել եւ վերահրատարակել Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի մասին պատմող գրքեր: Կհրատարակվի նաեւ  Սամվել Շահմուրադյանի 1989-ին լույս տեսած “Սումգայիթի ողբերգությունը” ականտեսների վկայություններով […]

Վանաձորի քաղաքապետը չի խոսում իր ենթակայի կաշառակերության մասին

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը արձակուրդի մեջ է եւ այսօր է վերադարձել Հայաստան: Քաղաքապետարան չի գնացել, բայց տեղյակ է, որ կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է  քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը` Սամվել Մնացականյանը: “Ճիշտն ասաց ոչինչ չեմ կարող ասել, չեմ հանդիպել ոչ մեկին”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց քաղաքապետը: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի ու կբնութագրի իր ենթակայի կաշառակերության փաստը՝ […]

Գյումրիում բոլոր բնակարանները բաշխվեցին (վիդեո)

Այսօր Գյումրիում, Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի մասնակցությամբ, կայացավ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների համար կառուցված և նախորդ ամիսներին կայացած վիճակահանությունների ժամանակ չբաշխված 18 (15 հատ` մեկ, 1 հատ` 2, 2 հատ` 3 սենյականոց) բնակարանների բաշխման վիճակահանությունը: Այսպիսով, ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում, Գյումրու ‘Մուշ’-2 եւ ‘Անի’ թաղամասերում երկրորդ փուլով կառուցված բոլոր` […]

Հովիկ Աբրահամյանը պարգեւատրեց ուսուցիչներին

Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար, ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ, հանրապետության դպրոցների մի խումբ ուսուցիչներ եւ ոլորտի առաջատար մասնագետներ արժանացել են Ազգային ժողովի պատվո մեդալների, ԱԺ պատվոգրերի ու Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերի: Հոկտեմբերի 4-ին պարգեւները մանկավարժներին խորհրդարանում հանդիսավորությամբ հանձնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Շնորհավորական խոսքում խորհրդարանի ղեկավարն ասաց. “Սիրելի  ուսուցիչներ, […]

ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ լրտեսական սկանդալ է ծագել

Նոր լրտեսական սկանդալ է ծագել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: ՀԴԲ-ն ձերբակալել է մի քանի կասկածյալների, այդ թվում` ռուսների, ռազմական տեխնոլոգիաներն անօրինական ճանապարհով ՌԴ տեղափոխելու համար: ԱՄՆ-ում այս գործի գլխավոր կերպար են համարում “ռուս կառավարության գործակալ”, 46-ամյա Ալեքսանդր Ֆիշենկոյին: Ամերիկյան օրեսնդրության համաձայն` նրան ավելի քան կեսդարյա ազատարզրկում է սպառնում: Ներկա պահին 11 կասկածյալներից ձերբակալված են 8-ը: […]

ՀՀԿ-ական պատգամավորներն աշխատավարձերը կփոխանցեն սիրիահայերի ֆոնդին

Սիրիայում ծավալվող զարգացումների արդյունքում զոհվել է 32 սիրիահայ: Նրանցից յոթը զինծառայող են, այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ` ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին: Նշենք, որ խորհրդարանը քննարկում է “Պետական տուրքի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին  նախագիծը, որի ընդունման արդյունքում ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական […]

Գծից դուրս եկած վարորդները կտուգանվեն

‘Վարորդները չեն վախենում գծատերից՝ ուղևորներ չվերցենլով, հակառակն է լինում, ուղևորներն են հաճախ բողոքում, երբ չեն վերցնում իրենց՛՛,-այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նավասարդյանի խոսքերով՝ վարորդները յուրաքանչյուր օր բուժ.զննում են անցնում: ՛՛Առաջընթաց էլ կա. քչացել են ղեկի վրա ծխողների թիվը, ուշադրություն ենք դարձնում նաև մեքենաների սանիտարական վիճակին՛՛,-ասաց Նավասարդյանը: Երթուղիները պետք է սպասարկեն առավոտյան ժամը յոթից մինչև […]

Հրաժեշտ “Ռաֆ”-ին ու “Երազ”ին

Մայիսի երեսունմեկից առ այսօր Երևանում կազմակերպվել է միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների քսանմեկ մրցույթ: ՛՛Նոր երթուղային ցանցով կմնա յոթանասունվեց միկրոավտոբուսային երթուղի, մյուսները ընդհանրապես չեն գործելու, կամ վերածվելու են ավտոբուսային երթուղիների՛՛,-այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա նշեց, որ ավարտվել են միկրոավտոբուսների մրցույթները, վաթսուներկուսում արդեն ճանաչվել են հաղթողները, մնացած տասնչորս երթուղիները ներկայացվել են մրցույցի, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի