18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բրյուսովում չեն ուզում հրաժեշտ տալ Զոլյանին /օրվա կադր/

Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի պաշտոնական կայք-էջում որպես ռեկտոր նշված է Սուրեն Զոլյանի անունը: Հիշեցնենք, արդեն երրորդ ամիսն է այս բուհն ունի նորընտիր ռեկտոր` Գայանե Գասպարյանը: Հետաքրքիր է, բուհի անձնակազմից որեւէ մեկը այս  ընթացքում չի՞ բացել կայք-էջը: Մնացած հետեւությունները թողնում ենք Ձեզ:  

Ընտրեցին Քարամյանին

Երեկ կայացան Երեւանի պետհամալսարանի ուսխորհրդի նախագահի ընտրությունները: Չնայած թեժ մթնոլորտին, Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ամեն ինչ խաղաղ անցավ: ԵՊՀ ուսխորհրդի նախագահ ընտրվեց աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Ռաֆիկ Քարամյանը: Ի դեպ, վերջինս ազգակցական ոչ մի կապ չունի ԵՊՀ նախկին պրոռեկտոր, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ: Նշենք նաեւ, որ ԵՊՀ ուսխորհրդի […]

ԵՊՀ-ն հրաժարվում է

ԵՊՀ-ն հրաժարվել է մասնակցել “Հարավային Կովկասը և հարևանները” ծրագրի շրջանակներում իրականացվող 2012 թ. սեպտեմբերի 7-10-ը կայանալիք գիտաժողովին: Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու փաստի կապակցությամբ Երևանի պետական համալսարանը Բուդապեշտում գտնվող Կենտրոնական եվրոպական համալսարանի Արևելյան միջերկրական ուսումնասիրությունների կենտրոնի (CEU Center for Eastern Mediterranean Studies) և եվրոպական մի շարք այլ համալսարանների կողմից կազմակերպված գիտաժողովին չի մասնակցելու, […]

Սիրիայում 300.000 հայեր դեռ ապրում են ռմբակոծությունների ներքո. նրանք մեր օգնության կարիքն ունեն

Շաբաթ օրը տեղի ունեցավ պատմական հանդիպում՝ դեմոկրատական միության կուսակցության նախագահ Մոհամեդ Սալեհ Մուսլիմի, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի եւ Սիրիայի քրդերի բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ: Ժողովի վերջում պարոն Արմենակ Աբրահամյանը որոշեց մեկնել Սիրիա:  Օրվա վերջում պարոն Արմենակ Աբրահամյանը հանդիպեց Սիրիայի Քրդերի Ազգային Խորհրդի նախագահ Աբդուլ Հակիմ Բաշարին, որպեսզի արտահայտի իր մտադրություններն ու մտահոգությունը: Այս […]

Պաշտպանը վիճարկում է կենսաթոշակառուների դրությունը վատթարացնող օրենքի սահմանադրականությունը

“Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի վերջին փոփոխությունները նախկին օրենքի համեմատ գործնականում որոշակիորեն վատթարացրել են կենսաթոշակառուների վիճակը: Նոր դրույթների միջոցով կենսաթոշակի հաշվարկման դեպքում թոշակառուն ավելի նվազ գումար է ստանում, քան նախկինում, մասնավորապես` տարիների ընթացքում տարբեր պատճառներով չստանալով կենսաթոշակ՝ քաղաքացին վճարվում է ավելի կարճ ժամանակահատվածի համար։ Այսպես, եթե նախկինում քաղաքացուն վճարվում էր 3 տարվա համար, ապա այժմ […]

Մեկ ամսվա ընթացքում Սիրիայից ավելի քան 100 հազար մարդ է փախել

Օգոստոսի ընթացքում Սիրիայից փախել է ավելի քան 100 հազար մարդ, հաղորդում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը: Սա ամենաբարձր ամսական ցուցանիշն է հակամարտության սկզբից ի վեր: ՄԱԿ-ը եւ “Սիրիական Կարմիր կիսալուսինը” քայլեր են ձեռնարկում` օգնելու այն ընտանիքներին, որոնք ստիպված են տեղափոխվել: Կազմակերպությունները ֆինանսական աջակցություն են ցուցաբերում, մարդկանց ընդունող երկրների հետ բանակցություններ են վարում` դրամական վճարումների, դպրոցներում […]

Կաթին սոդա են խառնում, դարձյալ խախտումներ . Հրապարակ

Չնայած նախազգուշացումներին ու սպառնալիքներին, հայրենի արտադրողները շարունակում են մեքենայությունները, որոնք արդեն բացահայտվել են կաթնամթերքի 7 խոշոր արտադրամասերում: “Հրապարակ”-ն է գրում այս մասին եւ նշում, որ  կաթնամթերքի որակի խախտումներ են հայտնաբերվել հայ մեծ բարերար Գագիկ Ծառուկյանին պատկանող “Մուլտի ագրո”  եւ մի շարք կաթնամթերք արտադրողների, մասնավորապես Հրաչիկ Հակոբյանին պատկանող “Բիո-կաթ”  կաթնամթերքի արտադրամասերում: Ըստ թերթի տեղեկությունների, պարզվել է, […]

Աբեղան չսիրե գյուղապետ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` շաբաթներ առաջ մարդկանց տներն օրհնելու նպատակով քահանաներ եւ աբեղաներ են ուղարկվել Արմավիրի մարզի մի շարք գյուղեր: Յուրաքանչյուր գյուղին բաժին է ընկել մեկ հոգեւորական: Եվ ահա Կողբավան գյուղում Սմբատ աբեղա Պողոսյանը տնօրհնեքի արարողությունից հետո հրավիրվել է գյուղապետի տուն` ճաշելու: Սեղանի շուրջ նրանք մտերմիկ զրույցի են բռնվել, որից հետո աբեղան “բռնկվել է”, սկսել վիրավորել գյուղապետին, […]

Ոստիկանության ղեկավարությունը անձնական պատասխանատվություն կկրի

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` 2012 թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբի հերթական նիստը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին: Նիստը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Խորհրդակցության ընթացքում ի մի բերվեց նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում […]

Խորովածը Խաչիկյանները կտան

Օգոստոսի 30-ի երեկոյան Ախթալայում տեղի ունեցած դեպքը չի ազդի սեպտեմբերի 8-ին կայանալիք աշնանամուտի եւ  խորովածի համահայկական 4-րդ փառատոնի վրա: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի համակազմակերպիչ Վազգեն Խաչիկյանը: Հիշեցնենք, որ ծեծկռտուք էր տեղի ունեցել Ախթալայի քաղաքապետ Հայկազն Խաչիկյանի հարազատների եւ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի կողմնակիցների միջեւ: Երկու կողմից կան ձերբակալվածներ եւ կալանավորվածներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի