Համանախագահների հայտարարությունը կենդանության նշան ցույց տալ էր.Արամ Կարապետյան
ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների արած հայտարարությունը, ըստ ԼՂՀ նախկին արտգործ նախարար Արման Մելիքյանի, ուղղակի ասում էր, որ համագործակցությունը շարունակվելու է և երկու երկրների արտգործ նախարարների մակարդակով է շարունակվելու: ՛՛Առաջիկայում նախագահական ընտրություններ են, Հայաստանը հնարավորություն ունի շունչ քաշել այդ տարօրինակ գործունեությունից՛՛,-այսօր ասուլիսում ասաց Մելիքյանը:
Մյուս բանախոսի՝ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի գնահատմամբ՝ այս անգամվա հայտարարությունն ընդամենը կենդանության նշան ցույց տալ էր նշանակում: ՛՛Խումբը եկավ, ասավ, որ չի մեռել, ինքը ողջ է, կա ու գոյություն ունի՛՛,-նկատեց Կարապետյանը:
Ըստ նրա՝ այս փոխհարաբերություններում հիմնական խնդիրները լինելու են հունվարից հետո, քանի որ այդ ժամանակ կայանալիք զարգացումները կարող են կապվել ոչ միայն ԼՂՀ խնդրի, այլև տարածաշրջանային զարգացումների հետ: Մելիքյանը ևս համաձայնեց այս տեսակետի հետ՝ նշելով, որ քանի դեռ Ադրբեջանը եկամուտներ է ստանում նավթից, պետք է ձգտի խնդիրը ուժայինով լուծել:՛՛ Հաշտության պարտադրման գործընթացի մասին ասեմ, որ ռուսական կողմը մտահոգություն ունի, քանի որ Հարավային Կովկասը շատ մոտ է ՌԴ-ին, նա կորցրեց իր դիրքերը Վրաստանում և հիմա նրա համար մեծ նշանակություն ունի Ադրբեջանը: Ռուսաստանի համար շատ կարևոր է վերականգնել իր ռազամական նշանակությունը հատկապես Ադրբեջանում՛՛,-նշեց Մելիքյանը: Հենց այս պատճառով էլ նախկին նախարարին իրական չի թվում խաղարարաների մուտքը տարածաշրջան: