28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

“Համերկրացիները” փակվել է. Հայկական ժամանակ

 Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության երեւանյան գրասենյակը դադարեցրել է փաստաթղթերի ընդունումն այն քաղաքացիներից, որոնք “Համերկրացիներ” ծրագրի շրջանակներում ցանկանում են տեղափոխվել եւ մշտական բնակություն հաստատել ՌԴ-ում: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը` վկայակոչելով  BBC–ին: Ըստ նույն աղբյուրի,  քաղաքացիներին գրասենյակում խորհուրդ են տալիս սպասել մինչեւ 2013 թվականի հունվարի 10-ը։ BBC-ն նշում է, որ մինչ այդ՝ երկուշաբթի օրվանից մինչ ուրբաթ գրասենյակի առջեւ Հայաստանի տասնյակ քաղաքացիներ հերթ էին կանգնում, որպեսզի ընդգրկվեն “Համերկրացիներ” ծրագրում եւ հեռանան Հայաստանից։ Նշվում է, որ չնայած ՀՀ իշխանությունները դեմ են ծրագրին, իսկ ՀՀ վարչագետ Տիգրան Սարգսյանն անընդունելի է համարել այդ գրասենյակի գործունեությունը Հայաստանում, քանի որ դա նպաստում է արտագաղթին, բայցեւայնպես ՌԴ իշխանությունները շարունակել են ծրագիրը։ 2006-ին գործարկված այս ծրագրի ժամկետը լրանում էր 2012-ին, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա սեպտեմբերի 15-ին՝ հատուկ հրամանագրով երկարաձգել էր ծրագրի իրականացման ժամկետը։ Այնպես որ, ենթադրվում է, որ փաստաթղթերի ընդունման դադարեցումն այլ պատճառներ ունի եւ ժամանակավոր բնույթ է կրում, ուստի հազիվ թե կապ ունենա Հայաստանի իշխանությունների բողոքների հետ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ