15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ կա Զուրաբյանից խելոք ու լուրջ…

Henaran.am-ի տեղեկություններով ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամները վերջերս առաջնորդի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ քննարկել են խմբակցության ղեկավարի վարվելաձեւը: Բանն այն է, որ Լեւոն Զուրաբյանը պատգամավորներին հորդորել է նույնիսկ հայտարարությունները ճշտել իր հետ, նոր ներկայացնել ամբիոնից: Սակայն առաջնորդի մոտ Զուրաբյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, “կրուտիտ” է եղել՝ ասելով, որ այդ քայլին գնացել է, որպեսզի այլ խմբակցությունների պատգամավորների մի մասը […]

Սփյուռքի նախարարությունը նոր փոխնախարար ունի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ սփյուռքի փոխնախարար է նշանակվել ՕԵԿ-ական Դավիթ Կարապետյանը: Հիշեցնենք, որ նա ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում էր: Մինչ այդ նա պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն էր, հետո նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խորհրդական:

Սպասողական ողբերգություն եւ զավեշտ. կառավարության դիմաց

Մինչ կսկսվեր կառավարության հերթական նիստը, կառավարության շենքի դիմաց իրենց բողոքներով նախարարներին էին սպասում տարբեր ժամանակներում բանակում մահացած զինվորականների մայրերը: Նրանք դիմեցին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, ով խոստացավ արձագանքնել: Henaran.am-ի հետ զրույցում զոհված զինվորների մայրերն ասացին, որ ամեն անգամ գալիս են այստեղ, սպասում ՊՆ Սեյրան Օհանյանին, սակայն չեն կարողանում զրույցել վերջինիս հետ: ՛՛Մեր դիմումներին էլ չի […]

Անցել են ազգային արժեքները հոթելներ դարձնելուն

Կառավարությունն  այսօրվա նիստում որոշում է ընդունվել վաճառել Հանրապետության հրապարակում գտնվող Արտաքին գործերի նախարարության շենքը ոմն “Տանգո” ՓԲԸ-ին: Ճարտարապետական բացառիկ հուշարձան և Հայաստանի խորհրդանիշերից մեկը համարվող  շենքը վաճառվելու է ընդամենը 51 մլն. դոլարով: Ըստ մամուլի հրապարակումների` ԱԳՆ-ն դառնալու է հյուրանոց: “Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը խիստ դատապարտում է այս քայլը: Վաճառելով Հայաստանի տնտեսությունը՝ հայրենի իշխանություններն արդեն անցել է […]

Քարվաճառի խմելու ջրի համակարգի վերակառուցումը շարունակվում է

ՙ”Հայաստան” համահայկական հիմնադրամը շարունակում է ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի խմելու ջրի համակարգի վերակառուցումը: Ֆինանսավորումը` Հիմնադրամի Ֆրանսիայի, Արգենտինայի տեղական մարմիններ եւ ԼՂՀ կառավարություն: Փողոցներում արդեն տեղադրվել են մագիստրալի խողովակները, որի ենթաճյուղերով ջուրը կհասնի համայնքի 120 տնտեսություններին: Նորակառույց ՕԿՋ-ի եւ հիմնանորոգված ֆիլտրային կառույցների պայմաններում ոչ միայն կկարգավորվի ջրի մատակարարումը, այլեւ կբարելավվի մատակարարվող ջրի որակը: Այցելուներին այստեղ […]

Խաչված աղվեսը` հարսանեկան մեքենայի “կապոտին”

“Ֆեյսբուքի” օգտատերերից Vadz GHazaryan-ի ֆոտոխցիկը Երեւանում, Սուրբ Սարգսի դիմաց ֆիքսել է այս հարսանեկան մեքենան: Թե ինչու է հարս տանելու մեքենայի վրա խաչված աղվես,  դժվար է ասել: Սակայն այն տարբեր քննարկումների առիթ է տվել: Ինքը լուսանկարողը գրել է. “Պատկերացնում եք աղվեսների հարսանիքին ինչ են ձգելու կապոտին..”: Օգտատեր Հովակ Ալավերդյանը ենթադրել է, որ մի օր էլ “իրենք […]

Շահագործել է հոգեկան հիվանդներին

Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վարդենիսի “Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ” ՊՈԱԿ-ի տնօրեն, 1958 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը տուն-ինտերնատի հոգեկան խանգարման հետեւանքով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված մի շարք բնակիչների շահագործելով՝ 2012 թ. մայիսից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային թերապիայի անվան ներքո, նրանց տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Ներքին […]

Վանաձորցի պաշտոնյան բռնվել է կաշառք ստանալիս

Օրերս մի քաղաքացուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր տվել, որ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի ապօրինի եւ ինքնակամ շինությունների օրինականացման եւ տնօրինման բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Մնացականյանն իրենից պահանջել է 300 ԱՄՆ դոլար կաշառք` իր հանգուցյալ մոր անվամբ որպես ապօրինի կառույց հաշվառված, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում գտնվող ավտոտնակը սեփականաշնորհելու համար, իսկ Վանաձորի […]

16-ամյա աղջնակը տուն չի վերադարձել

Հուլիսի կեսերին Երևան քաղաքի Աճառյան փողոցի բնակչուհի, 16-ամյա Էլիտա Արտակի Մարկոսյանը  տնից դուրս է եկել և չի վերադարձել:  Վերջին անգամ նրան  տեսել են սեպտեմբերի 23-ին` Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետից  գնումներ կատարելիս: Արտաքին տվյալներն են` հասակը 155 սմ, նիհարավուն կազմվածքով, օվալաձև դեմքով, շիկահեր, երկար մազերով, սպիտակամորթ, շագանակագույն աչքերով, ուղիղ քթով, բարակ շրթունքներով, շրթունքի աջ հատվածում`  փոքրիկ […]

ՀՀԿ ԳՄ նիստը բուռն ու հետաքրքի՞ր

Այսօր երեկոյան Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Չնայած, ՀՀԿ-ի պատասխանատուների խոսքով, նիստի օրակարգը որոշվում է տեղում, սակայն ենթադրվում է, որ այն այսօր բուռն ու հետաքրքիր կանցնի: Պատճառը Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումներն են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի