29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ի համար միասնական թեկնածուն պետք է լինի սեփական ճամբարից. Կարեն Ավագյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքական կոնսուլտացիաների կարիք ունի հենց ՀԱԿ-ը, ապա հավելել, որ անկախ կոնսուլտացիաների արդյունքից՝ միանշանակ է, որ ՀԱԿ-ի համար միասնական թեկնածուն պետք է լինի սեփական ճամբարից, այլ ոչ՝ ԲՀԿ-ից:

”Հետաքրքիր է, թե ինչպես են լուծվելու ՀԱԿ-ի ներսում տեղի ունեցող անհամաձայնությունները: Հատկանշական է, որ ի հեճուկս Լ. Զուրաբյանի՝ ՀԱԿ ներկայացնող մի շարք գործիչներ (Նիկոլ Փաշինյան, Հրանտ Բագրատյան, Պետրոս Մակեյան և այլք) հայտարարել են, որ սեփական թեկնածուի առաջադրումը իրենց համար սկզբունքային է:
Փաստորեն ճիշտ են այն բոլոր կարծիքները, որ քաղաքական կոնսուլտացիաների կարիք ունի հենց ինքը՝ ՀԱԿ–ը: Անկախ կոնսուլտացիաների արդյունքից՝ միանշանակ է, որ ՀԱԿ-ի համար միասնական թեկնածուն պետք է լինի սեփական ճամբարից, այլ ոչ՝ ԲՀԿ-ից: Հակառակ դեպքում, ականատես կլինենք ՀԱԿ-ի կազմաքանդման շղթայական գործընթացին և ԲՀԿ-ի թուլացմանը”,-գրել է Ավագյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ