28 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ծառուկյանին ձեռնտու է չմասնակցել

”Մնացած քաղաքական ուժերը վստահ չեն իրենց ուժերի վրա, սա ծնում է ինտրիգներ: Սերժ Սարգսյանի պոտենցիալ հակառակորդները  դեռ չեն կողմնորոշվել”,-այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: Նախագահական ընտրություններում հիմնական թեկնածուները, ըստ Հարությունյանի, կարող են լինել առաջին և երկրորդ նախագահները, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:Վերջիններիս առաջադրումը Հարությունյանը ճիշտ չի համարում:  ”Անձամբ իմ պատկերացմամբ, կուսակցությունը պետք է քաղաքական կայացման լուրջ փուլ անցնի: Հարկավոր է աշխատանք տանել ներկուսակցական կառույցների հետ, քաղաքական փորձառություն ձեռք բերել”,-ասաց նա` ընդգծելով, որ արդեն 2018թ. նախագահական ընտրություններին ԲՀԿ առաջնորդը կարող է առաջադրվել:

Խոսելով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության և հնարավոր միասնական թեկնածուի մասին` պատգամավորը նկատեց, որ եթե անգամ քաղաքական  ուժերը միավորվեն, ապա դա լավ չի լինի, քանի որ այդ միավորումը կլինի ոչ թե հանուն գաղափարի, այլ ընդդեմ մեկի: ”Անհամատեղելի են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը, քանի որ ԲՀԿ-ը չի սատարի Լևոն Տեր-Պետրոսյանին: Քաղաքական կոնսուլտացիաների ռացիոնալ հատիկը ես չեմ տեսնում”,-եզրափակեց Հարությունյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ