08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Առողջապահական ծրագրեր՝ մանկատան երեխաների համար

Նոյեմբերի 25-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի բժիշկ-ուսանողների ասոցիացիայի նախաձեռնությամբ ”Ապրիր առողջ, ապրիր երջանիկ” ծրագրի շրջանակներում բժիշկ-ուսանողները մեկնեցին Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ Ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնագետներն այցելեցին Իջևանի ՍՕՍ մանկական գյուղ և Գավառի մանկատուն։ Անցկացվեցին ինտերակտիվ դասախոսություններ մանկատան սաների և դաստիարակների համար։

Նախքան դասախոսությունների մեկնարկը երեխաները բաժանվեցին 3 տարիքային խմբերի՝ 5-10, 11-15, 16-18։ Հանրամատչելի դասախոսությունների և դիդակտիկ նյութերի միջոցով երեխաները ծանոթացան մարդու օրգանիզմի առանձնահատկություններին, անձնական հիգիենայի կանոններին, մի շարք հիվանդություններ կանխարգելելու մեթոդներին։

Դաստիարակների համար ներկայացվեց ”Երեխաների հոգեբանություն” թեմայով դասախոսությունը։ Վերջիններս ծանոթացան առաջին բուժօգնություն ցուցաբերելու կանոններին։ Գավառի մանկատան սաներին տրամադրվեց նաև սպասք և սպիտակեղեն։

”Ապրիր առողջ, ապրիր երջանիկ” ծրագիրը հետագայում կշարունակվի նաև ՀՀ Սյունիքի մարզում և Արցախում։ 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ