Հայաստանը ՏՏ ոլորտում 7 մրցանակ է շահել
Թբիլիսիում կայացած 5-րդ ամենամյա GITI 2012 ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը Հայաստանը նվաճել է 7 մրցանակ: Այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաներիձ եռնարկությունների միության փոխտնօրեն Վահան Հովսեփյանը լրագրողներին ներկայացրեց այն ընկերությունները, որոնք մրցանակների են արժանացել:
Տարվա լավագույն ինտեգրատոր անվանակարգում մրցանակ է շահել X-TECH ընկերութունը` CityBugs նախագծով, Լավագույն մուլտիմեդիա նախագիծ անվանակարգում X-TECH ընկերութունը` CityBugs նախագծով:
E-Agro-ն մրցանակի է արժանացել ”Բիզնեսի համալիր լուծումներ” անվանակարգում, Innovative Greenhouse-ը մրցանակի է արժանացել ”Բիզնեսը բիզնեսին՝ լավագույն լուծում անվանակարգում, Instigate-ը մրցանակի է արժանացել ”Լավագույն ՏՏ կրթություն” անվանակարգում՝ Գորիսի վերապատրաստման կենտրոնի իր նախագծով, ”Գործարար գործընթացները խթանող ամենահաջող ՏՏ նորարարական լուծում” անվանակագում` ՀՀ Կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի ”Հայկական անշարժ գույքի տեղեկատվական համակարգ” գործող համակարգով և «”ավագույն տեղեկատավական ռեսուրս” անվանակարգում` ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի ”Հայկական անշարժ գույքի տեղեկատվական համակարգ” գործող համակարգով:
Հովսեփյանի խոսքով` հայկական տաղավարը ուշադրության կենտրոնում էր, զբաղեցրել է հատկացված ամբողջ տարածքի 20 տոկոսը: