17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պայքար պայքար մինչև վերջ-երկիրն արեցիք ՀԱԿմեջ

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Արմենովիչը իր էջում գրել է, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունն անխուսափելի է:

”Մի քանի ամսից տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Ի տարբերություն այլ երկրների որտեղ ընտրությունները անցնում են անկանխատեսելի մեր երկրում լինելու է հակառակը: “Պայքար պայքար մինչև վերջ-երկիրն արեցիք ՀԱԿմեջ” բավականին տեղին են ասված այս խոսքերը.այսօրվա ընդդիմությունը սպառվել է. այդ է վկայում նրանց ցանկությունը միանալու ԲՀԿ-ին :

Եթե լինենք անկեղծ ապա ԲՀԿ-ն նույնպես քիչ բան չի արել ժողովրդի համար,սակայն այսօր Հայաստանում կան բազմաթիվ բարերարներ որոնք մեծ ներդրում են ունեցել մեր երկրում, նույն ձևով կարող է թեկնածություն դնել Ռալֆ Յիրիկյանը կամ Տիգրան Կարապետիչը, բայց դե դիվիդի ու ադամանդ բաժանելով նախագահ չեն դառնում : Խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին իրական պատկերը – 664 640 ձայն (44,02 % ) ահա այսքան մարդ վստահում է մեր իշխանությանը :

Լինել երկրորդը դա դեռ չի նշանակում լինել պարտված,պարզապես առաջինին վստահում և հավատում է ավելի շատ մարդ: ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է, նույնիսկ եթե դա տեղի չունենա ընտրություններից առաջ,ապա դրանից հետո այն անխուսափելի կլինի,հակառակ դեպքում դա արդեն կլինի միայն աթոռի համար պայքար : Տեղին են Չարենցի խոսքերը ‘Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է”-գրել է օգտատերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ