Աշխարհը նշում է ինֆորմացիայի օրը
1994-ից Տեղեկատվության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ը նշվում է որպես Ինֆորմացիայի միջազգային օր: 1992-ի այդ օրն առաջին անգամ կայացել է Տեղակատվության առաջին միջազգային ֆորումը: Ներկայումս տոնը նշվում է աշխարհի մի շարք երկրներում:
Ինֆորմացիան լուրերն են, որոնք մի մարդուց մյուսին են հասնում բանավոր, գրավոր կամ այլ միջոցներով, ինչպես նաեւ այդ լուրերի ստանալու եւ փոխանցելու գործընթացը:
20-րդ դարի կեսերից` գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման եւ սոցիալական առաջընթացի արդյունքում ինֆորմացիայի դերն զգալիորեն մեծացել է: Ներկայումս թվայնացվում են հեռուսատատեսային հեռարձակումները, զարգացած է Ինտերնետը եւ բջջային կապը, որոնք ավելի են արագացնում ինֆորմացիայի փոխանցման գործընթացը:
Վերջերս հոգեբանները պնդում են, որ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվել չկարողանալը հանգեցնում է այսպես կոչված “ինֆորմացիոն սթրեսին”, որը կարող է հանգեցնել ինչպես սոցիալական հետեւանքների, այնպես էլ առողջական խնդիրների: