11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Միանանք առ Աստված աղոթքին. օգնենք երկուսուկես տարեկան Սարգիսին

Ես Հայաստանի քաղաքացի եմ, հասարակ հայ քրիստոնյա, ով իր կյանքի միակ իմաստը համարում է որդուն առողջ մարդ դարձնելը, որ կվայելի Աստծո և իր ժողովրդի բարեհաճությունը:

Տղաս 2,5 տարեկան է: Մեր անսահման երջանկությունը մթագնեց, երբ նրա ծնվելուց վայրկյաններ անց իմացանք, որ նրան պետք է անհապաղ վիրահատեն (նա ծնվել էր ողնուղեղային ճողվածքով): Ընդամենը 3 օրական էր, երբ վիրահատեցին: Փոքրիկի կյանքի առաջին ամիսը անցավ հիվանդանոցում: Կարծես ամեն ինչ լավ էր, երեխան կազդուրվում էր: Սակայն մեկ ամիս անց հայտնաբերվեց, որ նրա մոտ սկսվել էր հիդրոցեֆալիա (որպես նախկին հիվանդության հետևանք): Շատ վտանգավոր հիվանդություն է, որը սպառնում է վնասել գլխուղեղի կենսական նշանակություն ունեցող կենտրոններ:  

Այժմ նա նորից կարիք ունի շտապ վիրահատության Գերմանիայում, որի համար պահանջվում է մոտ 40 000 Եվրո: Գումարի պատճառով մենք հայտնվել ենք աննկարագրելի ծանր իրավիճակում:

Մենք ամեն օր աղոթում ենք նրա առողջության համար, նա էլ մեզ հետ միասին: Իր տարիքի համար չափազանց խելացի է, արդեն ամբողջությամբ յուրացրել է տերունական աղոթքը և օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնում է: Առանց իր սենյակում փակցված սրբապատկերները համբուրելու երբեք չի քնում:  Անհավատալի է, բայց այդ փոքրիկ մարմնում անսահման սեր և հավատք կա Աստծու հանդեպ:

Նրա կյանքը վտանգված է և աղերսանքով Ձեր օգնության ձեռքն ենք հայցում: Ցանկացած աջակցություն կարող է նրա համար փրկության դուռ բացել:  

 

Աստծո ձեռքով և Ձեր առաջ խոնարհումով Արման Ղարախանյան

Հաշվեհամար 003-029261-146 HSBC bank-Սարգիս Ղարախանյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ