30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Նաիրիտի” աշխատակիցները դիմում են ՛՛ծայրահեղ քայլի՛՛ /վիդեո/

ՀՀ նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիա են կազմակերպել “Նաիրիտի” աշխատողները: Նրանց մտահոգում է գործարանի ճակատագիրը եւ չվճարված աշխատավարձերի չափը: Չունենալով ոչ մի ելք, ըստ բողոքավորների, նրանք դիմել են ծայրահեղ այս քայլին:

Ինչպես նշեցին աշխատակիցները, նրանց չի վճարվել 10 ամսվա աշխատավարձ, որը մեծ գումար է կազմում: Նրանց խոսքով, ամսական միջին աշխատավարձը 200-220 հազար դրամ է: Գործարանի տնօրենը բանվորներին ոչ մի հստակ պատասխան չի տալիս. “Ես էլ տեղյակ չեմ , ինչ ասեմ ձեզ”,-բանվորներին ասել է տնօրենը:

Բողոքավորներին հանդիպել է նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, որը հորդորել է մինչեւ ուրբաթ սպասել եւ կվճարվի աշխատավարձի մի մասը: “Խի՞ մինչեւ ուրբաթ, տվող են , թող էսօր տան, վաղը տան: Աչքներս կապում են, որ գնանք գործի: Ամեն օր գնալու ենք գանք, մինչեւ մեզ հստակ մի բան ասեն, 3 տարի է սպասում ենք”,-ասացին բողոքավորները:

Բանվորներից Վլադ Գրիգորյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ պատվիրակության որոշ անդամներին քիչ առաջ ընդունեց նախագահի աշխատակազմի վերահսկողոթյան բաժնի պետը՝ Հովհաննես Հովսեփյանը, ով խոստացավ, որ առաջիկայում կվճարվի 3 ամսվա աշխատավարձ: Վլադ Գրիգորյանը գործընկերներին կոչ արեց գնալ տուն: “Ոչ, մենք ոչ մի տեղ էլ չենք գնալու: Սպասում ենք  նախագահին: Աշխատակազմի աշխատողը դեռեւս նախագահ չի”,-ասացին բողոքավորները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ