13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեխայի դայակը գողություն է արել

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 53-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 17-ին գտնվելով Թերլեմեզյան փողոցի տներից մեկում, որտեղ խնամել է տանտիրոջ դեռահաս երեխային, հյուրասենյակի պահարանից գողացել է 100.000 դրամ: Կատարվում է նախաքննություն:

Վթարի հետեւանքով հոսպիտալացված 8 հոգուց մեկը մահացել է

Սեպտեմբերի 18-ին հաղորդվել էր Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին “ԲՄՎ 525” և “ՎԱԶ-21063″մակնիշի ավտոմեքենաների բախվելու մասին, ինչի հետևանքով 8 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, “ՎԱԶ-21063”-ի ուղևոր Է. Գարեգինյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:

Լավագույնը` Տարոնը

Համազգային վստահության խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ազգային մրցանակաբաշխության 2012 թ-ի “Տարվա լավագույն հանրային ծառայող” անվանակարգում լավագույն քաղաքապետ է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Լավագույն քաղաքապետի մրցանակը Տարոն Մարգարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը: Շնորհավորելով քաղաքապետին լավագույնը ճանաչվելու համար, Մուրադ […]

“Է, մենակ անունն ա …” թանկ ու անվարսավիր Ծաղկաձոր

“Ինչ վարսավիրանոց, ինչ վարսավիր… Հրազդան պիտի գնաս, միկրո, տանեմ ախպերս ”,-Ծաղկաձորում ինձ ասաց տաքսու վարորդներից մեկը: Փորձեցի վերջինիս բացատրել, որ ես “իմ կայֆերով” չեմ այստեղ, ուսուցողական մի ծրագրի շրջանակներում  չորսօրյա դասընթացի եմ, ժամանակ չունեմ, ու պատրաստ եմ վճարել Հրազդանի երթուղու արժեքը, միայն Ծաղկաձորում վարսավիրանոց տանի՝ ասաց. “Աբիժայեշ դարագոյ, ասում եմ չկա”: Զարմանքս փարատելու համար վերջինս […]

Ինչու էր լռում քաղաքացիական հասարակությունը Սաֆարովի հարցում

‘Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում լիարժեք կայացած չէ, հենց դա էլ  մեծապես նպաստում է, որ հասարակական կազմակերպություններին հաճախ անվանում են գրանտակեր’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց   “Քաղաքացիական հասարակության համագործակցության” ցանցի համակարգող Լիլիթ Չիթչյանը: Տարածված կարծրատիպի եղելությանը, որ հասարական կազմակերպությունները հիմնականում ֆինանսավորվում են արտերկրից և կատարում են տարբեր պատվերներ, որոշներն էլ ուղղակի գրանտներ են շահում, և ոչինչ չեն […]

Բողոքի ցույց Սանկտ-Պետերբուրգում

Սեպտեմբերի 17-ին Սանկտ-Պետերբուրգում` Նեւսկի պողոտայի վրա գտնվող Սբ. Կատարինե եկեղեցու բակում, տեղի ունեցավ քաղաքի հասարակայնության բողոքի ցույցը Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան Սաֆարովի փոխանցման եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից նրա հերոսացման դեմ: Ցույցի նպատակն էր տեղեկացնել քաղաքացիներին Ադրբեջանա-Հունգարական գործարքի մասին եւ դատապարտել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Ցույցին մասնակցում էին պետերբուրգցիներ, ինչպես նաեւ Վսեվոլոժսկից, Վիբորգից, Գատչինայից եւ տարածաշրջանի այլ քաղաքներից ժամանած հայ համայնքների պատվիրակություններ: Հավաքն […]

Վարդան Այվազյանը կստանա՞ ելքի վիզա.168 ժամ

Արդյո՞ք ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ցանկության դեպքում կթույլատրե՞ն մեկնել ԱՄՆ` հաշվի առնելով այն փաստը, որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ի Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ` Վ. Այվազյանի հանդեպ կատարման համար հօգուտ “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ի, ըստ որի` նրանից պետք է գանձվի մոտ […]

“Նուբարաշենի” աշխատակիցը դանակահարել է դատապարտյալին. Ժողովուրդ

Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը “Նուբարաշեն” ՔԿՀ-ի բուժմասում բուժակը դանակով հարձակվել է դատապարտյալ Արտակ Հակոբյանի վրա եւ փորձել այն սիրտը մտցնել: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Արտակին օգնության է հասել մյուս դատապարտյալը, ում միջամտության արդյունքում դանակի հարվածի ուղղությունը շեղվել եւ վնասել է Արտակի ձեռքը: Սակայն ՔԿՎ լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը հերքեց՝ ասելով. “”Նուբարաշեն”-ում նման բան չի եղել”: Մինչդեռ […]

Ուժեղացված ռեժիմ

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով ,  ՀՀ համապատասխան ուժային գերատեսչությունները անվտանգության նկատառումներով ավելի են զգոնացրել իրենց աշխատանքը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մինչ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն ուղղված զգուշացումը / Եգիպտոսում եւ Լիբիայում տեղի ունեցած դեպքերից հետո մի շարք երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի իր քաղաքացիներին Միացյալ նահանգները նախազգուշացնում եւ զգոնության կոչ էր անում/, ոչ միայն ԱՄՆ-ի այլեւ Հայաստանում գտնվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի