20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամանորի՞, թե՞ Ամանորյա

Միշտ տարեմուտի այս օրերին, մասնավորապես լրագրողները սկսում են տատանվել՝ Ամանորի՞, թե՞ Ամանորյա: Ու անկեղծ լինեմ եւ խոստովանեմ, որ նույնիսկ իրար փորձում ենք “խայթել”, որ չգիտենք հայերենի ուղղախոսությունը :

Henaran.am-ը վիճահարույց հարցի պարզաբանման համար դիմեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանին: “Ամանորի եւ ամանորյա (փոքրատառով). երկու ձեւերն էլ ճիշտ են։ Մեկն Ամանոր բառի սեռականի հոլովաձեւն է, մյուսը՝ -յա վերջածանցով Ամանոր գոյականից կազմված ածականը։ Սրանք հոմանիշներ են։ 

Ոմանք փորձում են սխալ համարել ամանորյա ածականը, բայց իզուր։ Ճիշտ կազմություն է, ինչպես որ ունենք գետեզր-գետեզրյա, ծովափ- ծովափնյա, այդպես էլ առօրյա եւ այլն։ Պիտի իմանալ, որ -յա վերջածանցը նոր բաղադրիչին չի ավելանում (հենց դա է ոմանց սխալ կարծիքի պատճառը, իբր նորյա ձեւ չկա), այլ Ամանոր ամբողջական բառին։ Բառը լիովին համապատասխանում է հայերենի բառակազմական օրինաչափություններին։

Այնպես որ ազատորեն կարելի է գործածել թե՛ Ամանորի գիշեր, եւ թե՛ ամանորյա մաղթանք բառակապակցությունները։ Եվ դրանց նման ուրիշները, նայած թե խոսողը որ դեպքում լեզվական որ միավորը կնախընտրի”,-ասաց լեզվաբանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ