20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետին անհանգստացրել են թիկնապահների բողոքները

Այսօր կառավարության ընդունած որոշման համաձայն՝ 2012 թվականի օգոստոսի 30-ի ՛՛Մաuնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա uտանալու մաuին հայտի և լիցենզիայի ձևերը հաuտատելու մաuին՛՛ որոշման մեջ փոփոխություն կատարվեց:

Ւսկ այդ փոփոխության համաձայն՝  պահնորդների և թիկնապահների լիցենզիաների տրամադրման կարգի ժամկետն առաջարկվում է հունվարի մեկից տեղափոխել մայիսի մեկ: ՛՛Որպեսզի այս ընթացքում ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները օրինական կարգով առնվազն մինչև մայիսի մեկը աշխատեն, այս ընթացքում համապատասխան դասընթացները կշարունակվեն՝ ոլորտում աշխատող թիկնապահների ու պահնորդների գծով, որակավորման ընթացակարգեր ևս կապահովվեն՛՛,-ասաց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը՝ նկատելով, որ ոչ թե օրենքում է փոփոխություն կատարվում, այլ լիցենզավորման կարգն է տեղափոխվում:

՛՛Վերջին շրջանում շատ նամակներ ու բողոքներ էին ստացվում մասնավոր կազմակերպություններից, ինչն է հիմնական պատճառը նրանց բողոքների՛՛,-հարցրեց վարչապետը: Փոխոստիկանապետն ասաց, թե կազմակերպությունները պահանջում էին, որ մի շարք դեպքերում պահնորդները չպետք է անցնեն կարգ, այն պատճառով, որ նրանք արտադրությունից կզրկվեն:

՛՛Սակայն մենք գտնում ենք, որ որակավորում պետք է ստանան, գոնե մեկ տարի ուսումնառության ժամկետ է նախատեսվում նրանց համար՛՛,-ասաց Օսիկյանը: Սակայն նա նշեց, որ թիկնապահների համար գոնե մինչև 2014 թվականի հունվարը նախատեսվում է մինչև երեք ամիս ժամկետ ուսումնառության համար: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ