19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Նախարարները տեղյակ չեն, բայց դատապարտում են /վիդեո/

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ զբաղված է եղել, և չի տեսել տեսանյութը, որտեղ պատգամավոր Մհեր Սեդրակյանը երեկ Ազգային ժողովում վիրավորական խոսքեր է հնչեցրել լրագրողի հասցեին: ”Ընդամենը առավոտյան եմ կարողացել ինֆորմացիա ստանալ, փառք Աստծու, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը մեզ մոտ էականորեն կրճատվել են, և նման երևույթները ցանկալի չեն: Ամեն ինչ պետք է անել, որ դրանք զրոյականացվեն”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Նրա խոսքով` նման վարքը իրավական պատասխանատվության չի ենթարկվում:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ևս տեղյակ չէր միջադեպի մասին, սակայն նշեց, որ եթե բռնություն է եղել, ուրեմն ինքն այն դատապարտում է: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ևս տեղյակ չէր պատգամավորի վարքի մասին, սակայն նա ևս դատապարտում է նման երևույթները: ”Իհարկե, ցանկալի չէ”,-նկատեց նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում լրագրողը մոտեցել էր Մհեր Սեդրակյանին, փորձել նրան հարց ուղղել, սակայն պատգամավորը վիրավորել էր լրագրողին ու հեռացել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ