05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2012-ին մոլորակին սպասվում է ոչ թե ապոկալիպսիս, այլ նոր փուլ մարդկության պատմության մեջ

Ռուսաստանի հիդրոմետկայանը կլիմայի սեզոնային փոփոխություններում չի հայտնաբերել աշխարհի վերջի որեւէ նշան, որն, ինչպես կարծում են շատերը, պետք է տեղի ունենա 2012-ի դեկտեմբերի 21-ին, հաղորդում է “Интерфакс”-ը: Կենտրոնի ղեկավար Ռոման Վիլֆանդի խոսքով` մասնագետեները  նկատում են  ոչ թե ապոկալիպսիսի, այլ սովորական ձմռան մոտենալու  նշաններ: Նա նշել է, որ ինքը եւ իր գործընկերները գերադասում են ապագային լավատեսորեն նայել: […]

Երևանի քաղաքապետարանը նոր կայք ունի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի, արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների պետերը, ‘Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն’ ՊՓԲԸ տնօրենն ու ՄԱԿ-ի  Զարգացման Ծրագրի համայնքային զարգացման ծրագրի համակարգողը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի  www.iyerevan.am կայքը: Ընդգծելով, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից մշտապես կարևորվում է մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավումն ու քաղաքացիների մասնակցության ապահովումը […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օբամային

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ երկրին պատուհասած բնական աղետի՝ Սենդի ավերիչ փոթորկի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես ասված է. ‘Ձերդ Գերազանցություն, Խորապես ցնցված ենք ամերիկյան մայրցամաքը պատուհասած Սենդի ավերիչ փոթորկի հետևանքներից, որը խլեց տասնյակ անմեղ կյանքեր ու պատճառեց ահռելի նյութական վնասներ: Կիսելով Ձեր և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի վիշտն ու […]

Կոռուպցիայի դեմ կոնսերվատիվ բուժումն օգուտ չի տալիս. Դերենիկ Դումանյան

“Մենք բացի վիրահատությունից կոնսերվատիվ բուժման ողմնակից ենք, եւ վիրահատություններն անում ենք ծայրահեղ դեպքերում: Օրինակ, մի ժամանակ՝ մի 2-3 տարի առաջ շատ ընդունված էր սրտի բաց վիրահատությունը, բայց մենք հիմա գնում ենք ստենդավորման ճանապարհով, որովհետեւ աշխարհն է գնում այդ ճանապարհով: Հիմա վիրահատությունները կատարվում են ծայրահեղ դեպքերում: Յուրաքանչյուր վիրահատություն օրգանիզմի համար տրավմա է”,-այսօր խորհրդարանում եկող տարվա բյուջեի քննարկումից […]

Նախընտրական շրջանը բացասաբար կազդի անշարժ գույքի շուկայի վրա

‘Նախընտրական շրջանը միշտ բացասաբար է անդրադառնում անշարժ գույքի շուկայի վրա: Սպառողը հաճախ սպասում է ընտրական շրջանի ավարտին, որ պլանավորի իր գործողությունները: Մտածելակերպը նույնպես այս պարագայում կապ ունի: Սակայն արձանագրել, որ այդ շրջանում տների գները նվազում են՝ սխալ կլինի: Դա ավելի շատ կոմերցիոն հիմքեր ունի’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Ակցեռնի’ տնօրեն Հակոբ Բաղդասարյանը: Նա վստահեցրեց, որ […]

Ես ոչ արդարացնող եմ, ոչ մեղադրող. առողջապահության նախարար

 “ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ ոլորտում գնումների հետ կապված եղել են թերացումներ եւ չարաշահումներ, օրինակ դեղորայքը, որը այդ պահին եղել է ավելի էժան, ավելի թանկ է ձեռք բերվել, դա կուսումնասիրեն պատկան մարմինները, իսկ մենք դրանից պետք է հետեւություններ անենք “,-այսօր խորհրդարանում 2013 թվականի պետբյուջեից ոլորտի հատկացումների քննարկումից հետ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  ՀՀ առողջապահության […]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Թեմական ներկայացուցչական ժողովը

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ և Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչներ: Յոթանասուն մասնակիցներ երեք օրերի […]

Վաղաժամ սեռական կյանքը խնդիրներ է առաջացնում. սեքսոպատոլոգ

‘Ամուսնությունը հայ աղջկա ու տղայի համար նպատակահարմար չէ 17 տարեկանում, քանի որ նախ և առաջ այդ տարիքում նա դեռ դպրոցական է’,-այսօր լրագրողներին ասաց սեքսոպատոլոգ Վրեժ Շահրամանյանը: Ըստ նրա` ամուսնության համար կարևորը հոգեբանական հասունությունն է, այսինքն` ‘որքանով են նախապատրաստված հոգեբանական առումով, որքանով են պատրաստ կլրել այդ պատասխանատվությունը’: Սակայն բժշկական առումով, ինչպես վսհատեցրեց գինեկոլոգ Գերոգի Պողոսյանը, ամուսնության տարիքը […]

Պետական գույքի օտարման աճուրդները կիրականացվեն նաև էլեկտրոնային եղանակով

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնց համաձայն պետական գույքի օտարման նպատակով կազմակերպվող աճուրդները կիրականացվեն նաև էլեկտրոնային եղանակով, ընդ որում օտարվող գույքի մեկնարկային գինը կսահմանվի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով։ Այսպիսով, աճուրդները կդառնան առավել թափանցիկ, հրապարակային, գնորդների համար կստեղծվեն ավելի դյուրին պայմաններ, ինչպես նաև կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Էլեկտրոնային աճուրդի ներմուծման շնորհիվ շեշտակի […]

Հայաստանում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան կինոթատրոն

Կառավարության որոշմամբ ‘Երևանի մշակույթի պետական քոլեջ’ ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով ‘Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ’ ՊՈԱԿ-ին, ‘Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ’ ՊՈԱԿ-ը նույն հիմունքներով` ‘Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա’ ՊՈԱԿ-ին։ Ակնկալվում է, որ միավորումը քոլեջներին հնարավորություն կտա բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը, ուսանողներին` դյուրին ձևով ուսումը շարունակել ավելի բարձր կրթական ծրագրով։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի