Տատիկ լինելը արդարացնու՞մ է թրաֆիքինգը
42-ամյա Լ. Ն. դատարանին խնդրեց մեղմ վարվել նրա հետ. տատիկ է արդեն: Անչափահաս դուստրը երեխա է ունեցել եւ խնամող չկա: բայց որտեղի՞ց այդ փոքրիկն ինքն է մայր դարձել……
Մայրական գութն ու խիճը արթնացավ միայն դատարանում, սակայն ինչ էր մտածում նա, երբ իր իսկ ձեռքով անչափահաս աղջկան՝ Օ-ին (անունը փոխված է) Թուրքիայում մարմնավաճառության դրդեց: Չէր մտածում, որ մի օր աղջկա ընկերուհին Խ.-ն (անունը փոխված է) կնայի նրա աչքերին ու կասի՝ Տյոտ Լուսյա, ինչու՞ խաբեցիր ինձ…..
Տասնյոթ տարեկան Խ.-ին Լուսինեն հարազատ աղջկա պես էր սիրում: Ուստի եւ առաջարկեց գնալ Թուրքիա եւ այնտեղ աշխատել: Տուն պիտի մաքրեր եւ ստանար ամսական հազար դոլար՝ անիրատեսական գումար տասնյոթ ամյա աղջկա համար: Մարմարիսում են ապրել ու բոլոր ծախսերը սկսած ճանապարհածախսից Լ.-ն է հոգացել:
Տեղ հասնելուց հետո է միայն Լ.-ն անչափահաս աղջկան ասել, որ մարմնավաճառությամբ պիտի զբաղվի: Պայմանը մեկն էր՝ եթե չի ցանկանում աշխատել, ապա կարող է հետ գնալ իր հաշվին՝ վճարելով պարտքը:
Անձնագիրը եղել է Լ.-ի մոտ, ինքը թուրքերեն չի իմացել, քաղաքին ծանոթ չի եղել, վախեցել է ու…… ենթարկվել: Առաջին անգամ երբ տեսել է կիսամերկ տղամարդու “սոված հայացքը”, հասկացել է, թե ինչ պիտի անի: Ամեն օր մոտ 12 հաճախորդ է ունեցել, յուրաքանչյուրը մոտ 100 դոլար է վճարել: Գումարը վերցրել է Լ.-ն, իրեն ոչինչ չի տվել, վերջում ինքը դեռ հազար դոլար էլ, նրա ասելով, պարտք է մնացել:
Թուրքիայում Խ,-ին վիրահատել են, բայց վիրահատությունից երկու օր հետո Լ.-ն ստիպել է, որ ինքը մարմնավաճառությամբ զբաղվի: Երկու ամիս անց նա վերադառնում է Երեւան;
Ֆ.-ի (անունը փոխված է) հետ Լ.-ն ծանոթացել է հագուստի առեւտուր անելու ժամանակ: Ամուսնու հետ խնդիրներ է ունեցել եւ Լ.-ն առաջարկում է, որոշ ժամանակ աշխատել Թուրքիայում: Այլընտրանք կար՝ դերձակ, մոդելավորող, մերսող, անգամ սպասք լվացող: Առաջարկը գայթակղում է Ֆ.-ն Լ.-ի փողերով հասնում է Թուրքիա: Այլեւս ելք չունենալով՝ մարմանվաճառությամբ է զբաղվում՝ Լ.-ի “փափուկ թեւի տակ”:
Հաճախորդներին գտնում ու փողը վերցնում էր Լ,-ն: Հարյուր լիրա՝ մեկ հաճախորդից, իսկ Ֆ.-ին տալիս էր հիսուն կամ երեսուն լիրա: Ասում էր՝ հյուրանոցի վարձը պիտի վճարենք: Մեկ ամիս է մնացել եւ վիզայի ժամկետը լրանալուն պես վերադարձել է Երեւան:
Եվ այդպես շարունակ՝ շղթան երբեք չէր ընդհատվում ու չէր սպասում……
Լ.-ի դուստրը՝ Օ.-ն մոր դեմ ցուցմունք չտվեց՝ օգտվեց իր սահմանադրական իրավունքից: Բայց այն, որ Օ-ն նույնպես ներգրավված էր այս շղթայի մեջ փաստ էր ռւ դրա հիմնավորումը՝ Թուրքիայից վերադառնալիս աղջնակի հղիություն էր…… Բայց մայրը մնում է մայր:
Ըստ մեղադրական ցուցմունքի Լ.-ն թրաֆիքինգի է ենթարկել երեք հոգու՝ դստերը, Խ.-ին ռւ Ֆ.-ին: Դստեր մասով դատարանը գտավ, որ հանցակազմ չկա:
Կենտրոն ռւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճռով Լ. Ն.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 8 տարի ազատազրկումը:
Կին դատապարտյալներից մեկը մի առիթով նշել է, որ դրսում, ճաղավանդակներից անդին կարծում ես, որ սխալ ոչինչ չես անում: Միայն այստեղ՝ կալանավայրում ես զգում սխալդ ու շատ բան սովորում: Կփոխեն արդյոք անազատության մեջ գտնվող տարիները Լ.-ին, կմտածի իր արարքների մասին, թե էլի նրան կթվա թե ճիշտ է, եւ մարդկանց լավություն է արել:
Եվ բացի այդ, արդյո՞ք նորմալ կդասավորվի նրա աղջնակի կյանքը, որն անչափահաս տարիքում մայր է դարձել, ապրել է Թուրքիայում, զբաղվել իր տարիքին ոչ վայել գործունեությամբ, զգացել հեշտ գումար աշխատելու համը…… եվ արդյո՞ք ինչ երեխա կարող է դաստիարակել նման մայրը…..
Ցավալի կլինի, որ նրանց ընտանեկան պատմությունը սերնդե սերունդ կրկնվի ու շարունակվի, չէ որ ընտանիքը բաղկացած է միայն կանանցից…..