07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր “աղբաման”. օրվա կադր

Ինչեր չենք անի հայերս. խորհրդային տարիներից որպես հուշ մնացած այս հեռախոսային խցիկը օգտագործվում է որպես աղբաման: Թերեւս վատ տարբերակ չի, բայց գուցե անհրաժեշտ է օրվա վերջում դրանք հավաքել:  Henaran.am-ի լուսանկարչական ապարատը համենայն դեպս, երկու օր նույն պատկերը ֆիքսեց: Լուսանակարը արվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի  շենքի դիմաց:

ԲՀԿ-ն կընտրի ՛՛Ժառանգությա՞ն՛՛ թեկնածուին

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ քաղաքական կոնսուլտացիաները բավական լուրջ և իրական են, դրանց միջոցով քաղաքական ուժերը փորձում են գտնել համագործակցության կետեր: Այս մասին Պողոսյանը խոսեց այսօր ասուլիսի ժամանակ: ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն էլ նշեց, որ այդ խորհրդակցությունները գաղափարական ու բովանդակային են: Ըստ պատգամավորի՝ սրանք նպաստելու են քաղաքական դաշտի համախմբմանը: Լրագրողները Բաբայանից հետաքրքրվեցին, թե […]

Ճապոնացիների հերթական ապշեցնող գաղափարը` տհաճ հոտը չեզոքացնող ներքնազգեստ

Մարմնի տհաճ հոտն այսուհետ կարելի է թաքցնել: Այդ մասին հայտարարել են ճապոնական տեքստիլ ընկերություններից մեկի աշխատակիցները, ովքեր ոչ սովորական ներքնազգեստ են արտադրել, գրում է  “The Daily Mail”-ը: Նրանց խոսքով` նման ներքնազգեստ ստեղծելու գաղափարը մի բժշկի է պատկանում, ով ցանկացել է օգնել  աղիների հետ խնդիրներ ունեցող  իր հիվանդներին: Ի սկզբանե այն նախատեսված է եղել հիվանդների համար, սակայն […]

Վահանը ծիծաղում է ռեւերանսների, սիրավեպերի մասին խոսակցությունների վրա

՛՛Ես ծիծաղով եմ հետևում ռեւերանսների, սիրավեպերի մասին բոլոր խոսակցություններին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ խոսելով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին: Պատգամավորի համոզմամբ՝ ԲՀԿ-ն, ըստ իրական ուսումնասիրությունների, այսօր ունի բացառիկ վարկանիշ, նման վարկանիշ ունի նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կողմից գին բարձրացնելուն, և այդ իսկ պատճառով նախագահական ընտրություններում սեփական […]

“Երգենք Ձեզ հետ, սիրելիս, Ֆլորա”. Մուրադ Ամիրխանյան /վիդեո/

Ֆրանսիայում բնակվող օպերային երգիչ, բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանը  Henaran.am-ի հետ զրույցում հիշեց, թե ինչպես իր մայրը Գյումրիում նրան տարավ աշխարհահռչակ Ֆլորա Մարտիրոսյանի մոտ: Մայրը` տիկին Աստղիկը շատ էր ուզում որդին երգիչ դառնա եւ տիկին Ֆլորային խնդրեց լսելու Մուրադին: “Ութ-ինը տարեկան երեխա էի, մայրս տիկին Ֆլորայի երգացանկից երկու երգ էր սովորացրել` “Կապույտ թռչունն” ու “Էն գարնանը”: Կատարեցի […]

Եթե սրանց գործից չհանեն, ապա ամբողջ համակարգն է օրենքի պաշտպանությունը “բոզական” համարում /վիդեո/

ՃՈ տեսուչը, հենց այնպես, ձայնային և լույսային ազդանշանները անջատած հոծ գիծ է հատում… Ու մի բան էլ ասում է` Լավ եմ անում, արա այ տղա…: Իսկ նկատելով կամերան, ասում է`Բոզականա: Եթե այս տեսուչներին գործից չհանեն, ապա ամբողջ համակարգն է օրենքի պաշտպանությունը “բոզական” համարում: ՃՈ մեքենայի կողային համարը` 1357: Գրառումը եւ տեսանյութը՝ Դանիել Իոննիսյանի

ՀԱԿ-ի Զուրաբյանը սեւ-մութ կապեր ունի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ՀԱԿ քաղաքական վերնախավի հետ ակտիվորեն շփվող ռուսաստանահայ Սմբատ Կարախանյանը շարունակում է համագործակցել Կոնգրեսի հետ: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հաճախակի այցերը Մոսկվա, ասում են, նաեւ Կարախանյանի հետ հանդիպելու նպատակով են կատարվում: Պարզվում է` Կարախանյանի հետ Լեւոն Զուրաբյանին ծանոթացրել է այսօր արդեն ՀԱԿ-ից դուրս եկած, “Ազատ դեմոկրատների” անդամ, նախկին ԱԳ նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը. […]

Հրաշքով տուժածներ չկան /ֆոտո/

Նոյեմբերի 20-ին ժամը 19:40-ի սահմաններում Վանաձորի    Նարեկացի փողոցում “Նիվա” մակնիշի ավտոմեքենան ճանապարհի աջակողմյան հատվածով երթեւեկելիս բախվել է “Զիլ 131” մակնիշի բեռնատարի ավտոմեքենայի  թափքին, որից հետո նաև ճամփեզրի քարերին: “Նիվա”-ի  առջեւի հատվածը ամբողջովին ջախջախվել է հրաշքով  3 ուղեւորից ոչ ոք չի տուժել: Ի դեպ Նարեկացի փողոցը տեղացիները “չարաբաստիկ” են որակում: Վթարների մեծ մասը այստեղ է լինում, […]

Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը. սիրով` Սեյրան Օհանյան /վիդեո/

“20-ամյան հերոսական ճանապարհի հուշերով, ազգային հպարտության զգացմամբ, գալիք հաղթանակների հադեպ անխախտ հավատով եւ հույսով, որ Հայոց բանակի 20-ամյա տարեգրությունը ոգեշնչման աղբյուր կդառնա բազմաթիվ հայրենասեր սերունդների համար: Սիրով` Սեյրան Օհանյան”: Այս մաղթանքն էր գրել Հայաստանի պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը իր  հեղինակած “Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն” գրքի  օրինակների վրա: Գրքի առաջաբանը գրել է Զորի Բալայանը: Նրա խոսքով, […]

Օսկանյանը, հնարավոր է՝ Ծառուկյանն էլ

ՀՀ նախկին արտգործ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ-ի վարած խորհրդակցութուններին ու նախագահական ընտրություններում իրենց թեկնածուին: ՛՛Այս երկու շաբաթվա ընթացքում երկու զուգահեռ գործընթացներ տեղի ունեցան: Առաջինը ‘Բարգավաճ Հայաստան’ կուսակցության խորհրդակցություններն էին քաղաքական ուժերի հետ համակարգային փոփոխությունների նպատակով ընդհանուր օրակարգ ձևավորելու շուրջ: Մյուսը ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հանդիպումներն էին մարզերում և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի