20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Միայն հայերն են, որ…

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հայեցի մի իրավիճակ:

”Մի խոսքով, տիպիկ հայեցի մի իրավիճակ: Մենք` հայերս, բնականաբար սիրում ենք մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր ազգին, սակայն ես չեմ հասկանում՝ երբ փորձում են գովաբանել, ամեն ինչ վարդագույն գույներով ներկայացնել…

Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ եք մտովի մտածում դուք, երբ.
– եկեղեցում մոմի հերթից փորձում են առաջ անցնել եւ մոմ գնել,
– առատ, ձնածածկ փողոցում, ավտոմեքենայով վթարային իրավիճակ ստեղծելով, աջ ու ձախ խցկվելով, երթեւեկել,
– տրանսպորտում նստած երիտասարդը բութ հայացքով նայում է կանգնած հղի կամ ծեր կնոջը եւ չի զիջում տեղը,
– փողոցում խնչացնում կամ հասարակական վայրում մատը քիթը խոթած «քորում» է ուղեղի ծալքերը,
– կեսգիշերն անց հրավառություն, քեֆ-ուրախություն կամ այլ աղմուկ եք լսում,
– գերբարձր երաժշտությամբ ձեր մոտով ավտոմեքենա է անցնում,
-ազդանշաններով հարսանիքի մեքենաները սլանում են քաղաքով` պարտադիր պտտվում Հանրապետության հրապարակով,
– թաղման կապակցությամբ փողոցի լայնքով սեւ պաստառներ են կախվում` նշելով մահացողի անունն ու տարիքը,
– հիմնարկ-ձեռնարկությունում փորձում եք մտնել որեւէ աշխատասենյակ, ասում են՝ զբաղված են, բայց պարզ տեսնում եք, որ այդպես չէ,
– ռեստորանում, սրճարանում երկար սպասում ես, որ մոտենա մատուցողը,
– տղամարդիկ, չնայելով շրջապատում գտնվող կանանց, անչափահասներին, լկտի հայհոյանքներ են տալիս,
– անձրեւաջրերը շաղ տալով` կողքովդ սլանում է ավտոմեքենա,
– հետիոտնը, հաշվի չառնելով ձեր դիտողությունը, լավագույն դեպքում բութ հայացքով նայում է քեզ եւ շարունակում իր ճանապարհը` արհամարհելով լուսացույցի կարմիր լույսը…

Շարունակե՞մ, ինձ թվում է՝ դրա կարիքը չկա, դուք էլ հիշեցիք նման իրավիճակներ…
Նման դեպքում ես բնականաբար հիշում եմ, որ նրանք հայ են, հիշում եմ նրանց գեները, ընտանիքը, հաճախակի ՞ջերմորեն՛՛ հիշում եմ նրանց դաստիարակողներին… 
Մի խոսքով, տիպիկ հայեցի մի իրավիճակ…՛՛,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ