25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ է կատարվում ՀՀ օդային տարածքում. հարց կառավարությանը

“Ի՞նչ է կատարվում ՀՀ օդային տարածքում”,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին կառավարությանը հարց ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: “Հակամարտող երկու կողմերի առանձնահատուկ  կարգավիճակը մենք գիտենք, բայց կառավարությունը, բնականաբար չի կարող ձեռքերը լվացած նստել: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունն օդային հաղորդակցության պարբերական խափանումները թույլ չտալու համար”,-մասնավորեցրեց Աղվան Վարդանյանը: ՀՅԴ-ական պատգամավորի հարցին կառավարությունը խոստացավ գրավոր պատասխանել: “Հարգելի […]

‘Խաչաղբյուր-2“-ի կառուցապատողին կամ նախագծողին անհրաժեշտության դեպքում պատասխանատվության կենթարկենք.Արամ Հարությունյան

“Որքան է կազմում “Խաչաղբյուր 1”-ի գործունեության հետ կապված Գետահովիտ համայնքին հասցված վնասը եւ ինչպես է փոխհատուցվելու եւ ինչ է լինելու երկրորդ ՀԷԿ-ի` “Խաչաղբյուր-2“-ի ճակատագիրը: Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամին այսօր ‘Ժառանգություն’ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այս հարցն ուղղեց ՀՀ բնապահպանության նախարարին: Արամ Հարությունյանի խոսքով, ՀԷԿ-երի հետ կապված խնդիրն ուսումնասիրվել է: Նախարարի խոսքով, շահագործվող ՀԷԿ-ը համայնքների հետ վնասի […]

Բերմուդյան եռանկյունում ստորջրյա քաղաք է հայտնաբերվել /վիդեո/

Կանադացի գիտնականները Բերմուդյան եռանկյունում ստորջրյա քաղաք են հայտնաբերել: Հետազոտողները պատմել են, որ օվկիանոսի խորքում արված լուսանկարներում 4 բուրգ են տեսել, որոնցից մեկն ապակուց է պատրաստված: Այդ ճարտարապետությունը կանադացիներին հիշեցրել է լատինոամերիկյան “զարգացած” Տեոտիուական քաղաքակրթությունը, որը թվագրվում է պատմության նախադասական ժամանակաշրջանին եւ տարածված է եղել  Կենտրոնական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում: Քաղաքի ավերակները հայտնաբերվել են Կուբայից 700 […]

“Սերժ Սարգսյանն ափերի մեջ է” . հոգեբան

‘Ընտրություններն ընդհանրապես հասարակության մոտ որոշակի լարվածություններ են ստեղծում, լինեն դրանք խորհրդարանական, նախագահական, թե այլ, քանի որ հասարակությունը հասկանում է, որ ինչ-որ փուլային նշանակություն ունեցող իրադարձություններ են տեղի ունենում’,-Henaran.am-ի հետ զրույցում, վերլուծելով նախագահական ընտրությունների ազդեցությունը հասարակության վրա, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Հոգեբանի համոզմամբ`  տհաճ հիշողությունները, օրինակ` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արված պաշտոնանկությունները, այս կամ այն ձերբակալությունները, բռնությունները […]

Հոկտեմբերի 24-25-ը կընթանա “EXPO-RUSSIA ARMENIA 2012” առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը

 “Եվրասիական բեկում” երեւանյան առաջին բիզնես-ֆորումը հոկտեմբերի 24-25-ը անց է կացվում “EXPO-RUSSIA ARMENIA 2012” ռուս-հայկական 5-րդ հոբելյանական արտադրական ցուցահանդեսի շրջանակներում: Ֆորումի նպատակն է ԱՊՀ եւ Բալթյան երկրների, ինչպես նաեւ Վրաստանի ԵվրԱզԷՍ-ի ձեւաչափում տնտեսական համագործակցության հեռանկարների, Միասնական տնտեսական միության, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության կազմավորման, տնտեսական ծրագրերի զարգացման համար եվրասիական տարածաշրջանում պայմաններ ստեղծելու շուրջ քննարկումները: Ֆորումի հիմնական առաջադրանքն […]

Մուսուլմաններն տոնում են Հաջը /վիդեո/

Հոկտեմբերի 24-ին Սաուդյան Արաբիայում սկսվում է իսլամի հետեւորդների ավանդական ուխտագնացությունը` Հաջը, դեպի Մեքքայի սրբավայրեր: Սովորույթի համաձայն` նախորդ գիշեր շատ հավատացյալներ բաց երկնքի տակ են անցկացրել: Այս  տարի կրոնական միջոցառմանը կմասնակցի շուրջ 2 մլն մուսուլման, գրում է “Росбалт”-ը: Այս կարեւոր տոնի կապակցությամբ Սաուդյան Արաբիան կոչ է անում ուխտագնացության ընթացքում զերծ մնալ քաղաքական սադրանքներից` առաջին հերթին նկատի […]

“Հարսնաքար”-ի գործով նախ կլսեն տուժողներին

“Հարսնաքար” –ի գործով դատական նիստում Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների  դատավոր  Դավիթ Հարությունյանը որոշեց նախ հարցաքննել տուժողներին, վկաներին, ամբաստանյալներին, որից հետո կհետազոտվեն գործի գրավոր փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները: Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել […]

Բարի լուր Արմեն Աշոտյանից

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ուրախ լուր է ստացել Հարավային Կորեայից: Այնտեղ ընթացող աստղագիտության միջազգային օլիմպիադայում հայ աշակերտները փայլուն են հանդես եկել: ՛՛Հենց նոր ուրախալի լուր ստացա Հարավային Կորեայից, որտեղ անց էր կացվում աստղագիտության միջազգային օլիմպիադան: Մեր աշակերտները փայլուն են հանդես եկել՝ նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Հրաշալի […]

Պուտինը կոպիտ անունով է անվանել Էրդողանին, նա հասկացել է. քաղաքագետ

՛՛Եղել է հեռախոսազրույց, որոշ աղբյուրներն ասում են, որ ՌԴ նախագահը բավական կոշտ ու կոպիտ անունով է որակել պարոն Էրդողանին, վերջինս  լավ էլ հասկացել է: Էրդողանը ի՞նչ էր անկնալում այդ հեռախոսազրույցից, դժվարանում եմ ասել: Թուրք պիտի լինես, երեսդ պադոշ լինի, որ քեզ ասեն չէ, բայց դու 11-րդ անդամ զանգես ասես՝ հա՞՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ […]

Գյուղացիները խոչընդոտում էին սիբիրախտի կանխարգելման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում հայտնաբերված  սիբիրախտի դեպքերը պարզվել է  բակային մորթի իրականացման արդյունքն են:   էԳտնվել է մորթն իրականացրած բակը, ախտահանվել է, եւ հիվանդ կենդանուց ստացած մսի մնացած մասն անմիջապես այրմամբ վերացվել է: Այս մասին լրագրողներին ասաց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:  Տեսչության աշխատակիցները տնից տուն են մտել, ախտահանել անգամ սառնարանները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի