Լեհաստանում 49 մարդ է մահացել ցրտից

Դեկտեմբերի սկզբից Լեհաստանում 49 մարդ է մահացել սառնամանիքներից, հաղորդում է”AFP”-ը: Ձմռան գալստյան հետ երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը 10 աստիճանով նվազել է:
Սառնամանիքների զոհ են դառնում հիմնականում անտունները: Ոստիկանությունն այդ առիթով տեղեկացնում է բնակչությանն այն մասին, որտեղ կարելի է տաքանալ եւ տաք սնունդ ստանալ:
Այս տարի սառնամանիքները Լեհաստանին վրա հասան դեռեւս հոկտեմբերից: Այդ ժամանակ 15 մարդ էր զոհվել ցրտից, նոյեմբերին` եւս 5 մարդ: Նախորդ տարի ձմառնը սառնամանիքներից զոհվեց 200 մարդ:
Ռուսաստանում եւս 56 մարդ է մահացել ցրտից: 722-ը տուժել են ցրտահարումներից:
Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Սիբիրում, որտեղ ջերմաստիճանը հասել է միչեւ -50-ի:
Ուկրաինայում ուժեղ ցրտերը 37 մարդու կյանք են խլել: