08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանը Հայրիկյա՞նի համար է չառաջադրվելու որոշում ընդունել

 ԱԻՄ-ի արձագանքը ՀՅԴ-ի առաջարկած քաղաքական պլատֆորմին դրական է, բայց ԱԻՄ-ն ավելի գործնական քայլեր է առաջարկում: Այսօր ասուլիսում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Լրագրողների հարցին, որ հավանություն տալով այս ծրագրին, ինչո՞ւ Հայրիկյանը չի ցանկանում ՀՅԴ-ի հետ միավորվել նույն թեկնածուի շուրջ, Հայրիկյանն արձագանքեց. ՛՛Ես առաջարկում եմ մի բան, որ հաղթանակ է բերելու բոլորին՛՛:  Սակայն նա համաձայնեց, որ նախագահական ընտրություններում դժվար է լինելու հիսունմեկ տոկոս ձայն հավաքել, և ըստ նրա, եթե ապրենք ներդաշնակ կյանքով, ապա երկրորդ փուլն անխուսափելի է:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք մրցակից համարում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին, ով երեկ հայտարարել էր, որ միառժամանակ դադարեցնում է համագործակցությունը ՀԱԿ-ի հետ, և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման դեպքում, ինքը կառաջադրի իր թեկնածությունը, Հայրիկյանը պատասխանեց. ՛՛Նախագահական պայքարի փուլում բոլորն իրար մրցակիցներ համարոմ են. Բագրատյանին ես գնահատում եմ, երբ նա վարչապետ էր, միջոցներ հատկացրեց բանակի համար, բայց կարծում եմ, որ նա, իմանալով, որ ես նույնպես թեկնածու եմ, իր տնտեսական գիտելիքները կհամադրի իմ նախագահ դառնալու ցանկության հետ,  և ես պատրաստ եմ ընդունել այն՛՛:

Ինչ վերաբերում է ընտրազանգվածին, ապա ԱԻՄ ղեկավարը վստահությամբ նկատեց, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածի մեծ մասը տրամադրված է ձայն տալ հենց իրեն:  ՛՛Չեմ բացառում նաև, որ ՛՛Հանարպետականի՛՛ մեծամասնությունն էլ տա ձայն ինձ՛՛,-ընդգծեց Հայրիկյանը:

Մեկնաբանելով իր նախորդ ասուլիսում հնչեցրած այն միտքը, թե իրեն է ընտրելու և՛ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և՛ նրա մայրը՝ Ռոզա Ծառուկյանը՝ Հայրիկյանն ասաց, որ ի նկատի չի ունեցել, թե նախագահական ընտրություններում չմասնակցելու Ծառուկյանի որոշումը իր համար է արվել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ