20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային խոչընդոտում էր ադրբեջանական լոբբինգը

 Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 5-ը Մալթայում կայացած Եվրոպական ուսանողական միության 63-րդ խորհրդի նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ (ընդամենը 2 դեմ) Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան ընտրվել է միության լիիրավ անդամ:

Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը, դեռեւս 2008 թվականին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան անդամակցության խնդրանքով դիմել էր Եվրոպական ուսանողական միությանը, սակայն այն ժամանակ Հայաստանի խնդրանքը մերժվել էր` որոշակի խնդիրների պատճառով: “2012 թվականից մենք ակտիվորեն սկսեցինք եվրոպական ինտեգրացման ուղին, եւ մեր ջանքերն, ի վերջո, արդյունք տվեցին: Ճիշտ է, ադրբեջանական կողմը դաժան լոբինգի արդյունքում փորձում էր հասնել նրան, որ մեզ չընդունեն, բայց Եվրոպական ուսանողական միության համար դա անընդունելի մոտեցում էր”,- նշեց Ս. Ասատրյանը` հավելելով, որ անդամակցության հարցում Հայաստանին մեծ աջակցություն ցուցաբերեցին միջերկրածովյան երկրների, հատկապես Իսրայելի ուսանողական կազմակերպությունը:

Ասոցիացիայի փոխնախագահի խոսքով` Եվրոպական ուսանողական միությանը Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա եվրոպական ուսանողական ամենաբարձր կառույցում լսելի դարձնել հայ ուսանողի ձայնը, ավելի ճկուն դարձնել ուսանողների կրթական, փոխանակման ծրագրերը: “Դա նաեւ մեզ ուժ կտա ազգային մակարդակում, ինչպես նաեւ անուրանալի դեր ունենալ Բոլոնյան գործընթացում”,- նշեց Ս. Ասատրյանցը:

Սարգիս Ասատրյանցը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիան այսօր Հայաստանում սովորող 120 հազար ուսանողներից 90 հազարի շահերն է ներկայացնում` միավորելով երեւանյան 12 խոշոր բուհեր` իրենց 14 մասնաճյուղերով, 14 ոչ պետական եւ 2 մարզային բարձրագույն ուսումնական հաստատություններ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ