29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին. ՀՀԿ

«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին Շուրջ մեկ ամիս առաջ վերլուծությունների շարք էի հրապարակել, այն մասին, որ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ, կամ ԵԱՏՄ, այլ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը: Արդեն տեսանելի է, որ առաջիկայում նրա ձեռքից «վերցնելու են» այդ իրավունքը: Քանի դեռ խոսքը Ռուսաստանի և Եվրամիության մասին էր, Նիկոլենք դեռ կարող էին ձևացնել, թե գործ ունեն «բազմավեկտոր», «դիվերսիֆիկացիոն» քաղաքականության հետ։ Սակայն դրան զուգահեռ, ի հայտ է գալիս ևս մեկ կոշտ երկընտրանք՝ ԱՄՆ-Իրան։ Փաշինյանն ԱՄՆ-ին ասում է. «Մենք ձեզ հետ ռազմավարական գործընկերություն ենք կառուցում», իսկ Թեհրանին՝. «Մի՛ անհանգստացեք, սա ձեզ չի սպառնում»։Առայժմ այս երկու հայտարարությունները հնարավոր է հնչեցնել միաժամանակ։

Սակայն խնդիրն առաջանալու է այն ժամանակ, երբ տարածաշրջանում ամերիկյան ներկայությունը դադարի թղթի վրա գրված մտքեր լինելուց և դառնա ֆիզիկական իրականություն։ Այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչպե՞ս է Փաշինյանի «կառավարությունը»՝ մի աթոռից մյուսը տեղափոխվելու։ Բանավոր հայտարարություններով ՀՀ կառավարիչներն իհարկե կարող են միաժամանակ «բարեկամական հարաբերություններ» պահպանել ԱՄՆ-ի հետ, «լավ հարաբերություններ» ունենալ Իրանի հետ, խոսել «եվրոպական ինտեգրման» մասին, պահպանել «տնտեսական կապերը» ՌԴ հետ և ճամարտակել, որ հենց սա է նոր բազմավեկտոր, դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը։ Այս ամենը կարող են անել մինչև իրական կարմիր գծի հետ բախվելը։ Հարցն այն է, որ Հայաստանի համար ռեգիոնալ կարմիր գծերը չեն սահմանում ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Բրյուսելը։ Մենք ունի երկու հարևան, որոնք իրական ճնշման լծակներ ունեն և որոնց համար տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխությունն անմիջական նշանակություն ունի: Դա Ռուսաստանն ու Իրանն են։ Եվրամիությունը կարող է Հայաստանին «շուկա» և վարկեր առաջարկել։

 

ԱՄՆ-ն կարող է առաջարկել ներդրումներ, քաղաքական աջակցություն և TRIPP։ Սակայն ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը Հայաստանի անմիջական հարևանները չեն։ Իրանը հարևան է: Ռուսաստանը նույնպես անմիջական հարևանությամբ է։ Փաշինյանի «կառավարությունը» դեռ կարող է ցատկոտել մի աթոռից մյուսը՝ Ռուսաստանից Եվրոպա, ԱՄՆ-ից Իրան, Արևմուտքից Արևելք։ Բայց երբ հերթական աթոռը չափազանց մոտենում է կարմիր գծին, առաջանում է բոլորովին այլ հարց. «Իսկ ընդհանրապես ո՞վ է անվտանգության տեսանկյունից պահում այդ աթոռը»։ Եվ հենց այդ ժամանակ էլ ավարտվում են գեղեցիկ դիվանագիտական հայտարարությունը, ու սկսվում է աշխարհագրությունը։ Իսկ, երբ աշխարհագրությունը սկսում է թելադրել խաղի կանոնները, ավարտին է մոտենում նաև «միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը: Ռուսաստանի պահանջը՝ ընտրել ԵԱՏՄ, թե՞ ԵՄ, ինչպես նաև մասնակցություն TRIPP-ում: Իրանի պահանջը՝ ընդդեմ ամերիկյան ներկայության, և Հյուսի-Հարավի մեգանախագծի անխոչընդոտ գործարկումը: Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը՝ Սյունիքով անխոչընդոտ անցում կատարելու և այն համառորեն «Զանգեզուրի միջանցք» անվանելու հարցում: ԵՄ պահանջը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից ու Հայաստանից դուրս մղելու հարցում: ԱՄՆ պահանջը՝ ռեգիոնալ կոմունիկացիաների և ռեսուրսների նկատմամբ գլոբալ վերահսկողություն սահմանելու քաղաքականության հարցում… Հիմա էլ ԵԽԽՎ-ն է հանկարծ կասկածի տակ առնում վերջին ընտրությունների արդյունքներն ու ըստ այդմ՝ գործող կառավարիչների լեգիտիմությունը: Պատերազմական և կոշտ հակասությունների ժամանակաշրջանում մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը հեշտությամբ վերածվելու է բոլորի հետ թշնամանալու կամ անտեսվելու վտանգավոր իրավիճակի:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ