07 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ովքեր են օգտվում “Բնակարաններ երիտասարդ ընտանիքներին” ծրագրից

“Բնակարաններ երիտասարդ ընտանիքներին” ծրագրից մինչեւ օրս օգտվել է 975 երիտասարդ ընտանիք: “Վարկերի շուրջ  55 տոկոսը տրամադրվել է Երեւանում բնակարաններ ձեռքբերելու համար, մնացածը՝ մարզերում, իսկ 2013 թ. մատչելի բնակարանների համար նախատեսված ծրագիրը փոփոխության չի ենթարկվելու”,-այս մասին այսօր “Հենարան” ակումբում ասաց ՀՀ սպորտի եւ  երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Ընդ որում, վարկերը տրվում են մինչեւ 30  տարեկան […]

35 հազար դրամը մեկը կարողա մի օրում լափի

”35 հազար դրամը մեկը կարողա մի օրում դա լափի, մեկն էլ ավելի հոգատար ծախսի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը` հավելելով, որ պատգամավորի կարգավիճակի համեմատ իր աշխատավարձը շատ ցածր է: Միաժամանակ պատգամավորը կարծում է, որ բնակչության կենսամակարդակը բարելավվել է: Այդ եզրակացությունը նա անում է` տեսնելով ներկայիս ժամանցի վայրերը, թանկարժեք մեքենաները և այլն:  […]

Մենք հո՞ չենք սպանելու շարժումը. Հրանտ Բագրատյան /վիդեո/

“Եթե ես ծնված լինեի ԱՄՆ-ում եւ եթե ծագումով լինեի անգլոսաքս եւ եթե ավարտեի Հարվարդը, ապա անպայման կփորձեի ստանալ Նոբելյան մրցանակ: Մնացած ամեն ինչում ես նույն Հրանտ Բագրատյանն եմ”,-այսօր պատասխանելով Henaran.am-ի հարցին` եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի նախագահական ընտրություններում, արդյո՞ք Հրանտ Բագրատյանը կառաջադրի իր թեկնածութնունը, ասել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Մեր հարցին, թե ըստ […]

Ինչից է կախված Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը

 ՛՛Հայկական կողմի ճկունությունից ու բանիմացությունից է կախված Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ նախկին արտգործ նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա՝ Ստեփանակերտ-Երևան չվերթը միանգամայն իրագործելի է առանց ադրբեջանական իշխանությունների թուլտվության, սակայն նման խնդիր չէր առաջանա, եթե հայաստանյան կողմը սկսեր Ղարաբաղի ճանաչման իրական գործընթացը: ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ՝ օդանավակայանի բացել-չբացելը կապված է Մինսկի խմբի […]

Համանախագահների հայտարարությունը կենդանության նշան ցույց տալ էր.Արամ Կարապետյան

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների արած հայտարարությունը, ըստ ԼՂՀ նախկին արտգործ նախարար Արման Մելիքյանի, ուղղակի ասում էր, որ համագործակցությունը շարունակվելու է և երկու երկրների արտգործ նախարարների մակարդակով է շարունակվելու: ՛՛Առաջիկայում նախագահական ընտրություններ են, Հայաստանը հնարավորություն ունի շունչ քաշել այդ տարօրինակ գործունեությունից՛՛,-այսօր ասուլիսում ասաց Մելիքյանը: Մյուս բանախոսի՝ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի գնահատմամբ՝ այս անգամվա հայտարարությունն ընդամենը կենդանության […]

“Ալիեւը բռնապետ է, սակայն նա բրիտանամետ բռնապետ է”. “The Daily Mail”

“The Daily Mail” պարբերականն անդրադարձել է Ալիեւների կլանի եւ նրանց “բրիտանամետ հայացքներին”:  Հոդվածագիրը նշում է այն փաստը, որ նրանք “անհավանականորեն հարուստ են”, սակայն ոչ ոքի հայտնի չէ` ինչ ճանապարհով է նավթային հսկայական հարստությունը հայտնվել 50-ամյա Իլհամ Ալիեւի ընտանիքի եւ նրա “շքախմբի” հաշիվների վրա:  Պարբերականը ուսումնասիրել է Ալիեւի կապերը բրիտանական բոլոր պաշտոնյաների հետ: Պարզվում է, որ […]

Հերմինե ջան, էդպես չի. թող Տիգրան Սարգսյանը հաշվի` բանկում ինչքան փող ուներ 1996-ին, հիմա ինչքան ունի

“96-ին պետությունը ընդամենը երեք տարի է դրամը մտցրել էր, բյուջեն կազմում էր 120 միլիարդ դրամ, գնաճը եղել է 2,3 բյուջեն ծախսերով 912 էր: Այս նույն սխալը թույլ տվեց նաեւ Հերմինե Նաղդալյանը, որը կարդաց այն, ինչ տվել էր վարչապետը: Ես նրան ասացի, Հերմինե ջան, էդպես չի’’-քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր […]

Առաջարկում են փոխել ընտրական օրենսգիրքը

 Հայաստանի Հայաստանում ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են բազմապիսի իրավախախտումներով, ինչի կապակցությամբ կասկածի տակ է դրվում ընտրական գործընթացների եւ դրանց արդյունքում ընտրված ճանաչվող մարմինների լեգիտիմությունը: Մինչդեռ, քաղաքացիների կողմից ընտրությունների օրինավորության ընդունումը ծայրահեղ կարեւոր է երկրում ծավալվող քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների արդյունավետության ապահովման տեսանկյունից: 2013 թվականի փետրվարին Հայաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, ինչի կապակցությամբ արդեն […]

Ծխելը սպառնում է մտավոր ունակություններին

Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծխելը ոչ միայն վնասում է թոքերին, այլ նաեւ բացասաբար է ազդում գլխուղեղի վրա` նվազեցնելով սովորելու ունակությունները եւ թուլացնելով հիշողությունը: Բացի այդ, ուսումնասիրելով 50-ից բարձր 8800 մարդու` գիտնականները պարզել են, որ ծխելը հանգեցնում է նաեւ ճարպակալման եւ հիպերտոնիայի, գրում է “Newsru”-ն: Գիտնականները պնդում են, որ ծխողների […]

“Համերկրացիները” փակվել է. Հայկական ժամանակ

 Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության երեւանյան գրասենյակը դադարեցրել է փաստաթղթերի ընդունումն այն քաղաքացիներից, որոնք “Համերկրացիներ” ծրագրի շրջանակներում ցանկանում են տեղափոխվել եւ մշտական բնակություն հաստատել ՌԴ-ում: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը` վկայակոչելով  BBC–ին: Ըստ նույն աղբյուրի,  քաղաքացիներին գրասենյակում խորհուրդ են տալիս սպասել մինչեւ 2013 թվականի հունվարի 10-ը։ BBC-ն նշում է, որ մինչ այդ՝ երկուշաբթի օրվանից մինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի