18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծնելիության առումով առաջատարը Երևանն ու Կոտայքն են

2012-ի 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է 30 906 ծնունդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվը նվազել է 3%-ով։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի մարդահամարի և Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը։ Ծնելիության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևանում և Կոտայքում: Վիճակը մտահոգիչ է Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում, որտեղ ծնելիության ցուցանիշը ցածր է միջին հանրապետականից:

Կարինե Կույումջյանը նշեց, որ մահացության ցուցանիշները ևս նվազել են: Այս տարվա 9 ամիսների  ընթացքում այն կազմել է  4 պրոմիլ:

Ինչ վերաբերում է ամուսնություններին, ապա գրանցվել է 13 828 ամուսնություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնության դեպքերը նվազել են, փոխարենը 3.1%–ով աճել է ամուսնալուծությունների թիվը։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ