20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Դավայ դասվիդանիա, Թոխմախի Մհեր”

“Հալալ ա Թոխմախի Մհերին, լուրջ եմ ասում։ Փաստորեն ինքն էնքան կա, որ երկու ոտը դրել ա մի մաշիկի մեջ ու չի ուզում ներողություն խնդրի, էլ չասեմ մանդատից հրաժարվի, իսկ դրա փոխարեն արդեն ներողություն են խնդրել մի շարք երեւելի հանրապետականներ՝ պատգամավորից մինչեւ նախարար, իսկ ԱԺ նախագահն էլ փորձում ա ամեն կերպ էս “բազարը փակի”։

Լավ, ես չեմ հասկանում ՀՀԿ-ի կեցվածքը, եթե շարքային անդամից մինչեւ նախարար ու ԱԺ նախագահ զղջում են Մհերի արարքի համար ու մի բան էլ ներողություն խնդրում, իսկ թոխմախցի մեդալաշքանշանակիրը միեւնույն է այն կարծիքին է, որ ոչ մի վատ բան չի արել, ո՞րն է կուսակցական տրամաբանությունը նման մարդուն իրենց շարքերում պահելը։ Ամենապարզ տրամաբանությունն է հուշում է, որ արդեն իսկ այն փաստը, որ առանձին անդամը հակադրվում է ողջ կուսակցության դիրքորոշմանը եւ վստահաբար վնասում կուսակցության իմիջին, արդեն բավարար հիմքեր են Մհերին դավայ դասվիդանիա ասելու համար”: Ներկայացրեցինք Ձկան Աչքի գրառումն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ