20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է “Ա1+”-ի լրագրողի հետ

Այսօր “Ա1+”-ի լրագրող Մհեր Արշակյանը եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են:

Հիշեցնենք, որ հանդիպման առիթը ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի արտահայտությունն էր լրագրողին: Նա իրեն հարց հղող լրագրողին ասել էր. “Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ”:

Հանդիպմումից հետո “HayNews.am”-ը փորձեց լրագրողից տեղեկանալ, թե ինչ է նա քննարկել ԱԺ փոխնախագահի հետ, սակայն Մհեր Արշակյանն ասաց, որ դա հրապարակային հանդիպմում չէր. “Նա երեկ ներողություն էր խնդրել, այլեւս պահանջելու ոչինչ չունեի”:

Նշենք, որ մի խումբ լրագրողներ դիմում-նամակ են պատրաստել ուղարկելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին. “Հարգելի Պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել “Ա1+” լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով.

“Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ”: Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաեւ Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` “քուր ջան, ազիզ ջան” եւ այլն: Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին եւ պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից”:

Լրագրողից հրապարակավ իրենց կուսակից պատգամավորի փոխարեն ներողություն են խնդրել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ այս առնչությամբ Մհեր Արշակյանը դիմելու է ԱԺ էթիկայի հանձնաժողով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ