20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն առաջարկում է ընդդիմությունից ու իշխանությունից կազմված հակակոռուպցիոն մարմին ստեղծել

”Հայաստանում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում և դրա լուծման համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ: Ես այն կարծիքին եմ, որ անհրաժեշտ է ստեղծել հակակոռուպցիոն մի մարմին, որի մեծամասնությունը պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչները ու ղեկավարի հենց ընդդիմությունը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Ժառանգության” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս հետ համաձայնեց մյուս բանախոսը` ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Սակայն, ի տարբերություն Մարտիրոսյանի, պատգամավորը  համոզված է, որ այդ մարմնում պետք է հավասարապես ներկայացված լինեն և’ ընդդիմությունը, և’ իշխանությունը: Բացի այդ, Մինասյանը նշեց, որ մարմինը պետք է ղեկավարի անկուսակցական մեկը: Մարմնի աշխատավարձը ևս կարևոր է, այն պետք է բարձր լինի, քանի որ պատգամավորի խոսքով, ցածր աշխատավարձով հնարավոր չի լինի պայքարել կոռուպցիայի դեմ:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այսօր Հայաստանում դժվար է ասել, թե որ ոլորտն է առավել կոռումպացված, քանի որ խնդիրը համակարգային բնույթ է կրում: 

Քննարկման մյուս մասնակիցը` ”Ժառանգության” վարչության անդամ Ստեփան Սաֆարյանն, ընդգծեց, որ կոռուպցիան արդեն համակարգ է դարձել Հայաստանում, և այդ համակարգը փող աշխատելու համար է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ