19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոչ ոք չի կարող երաշխավորել սննդի անվտանգությունը հատկապես տոնական օրերին

 ՛՛Նախատոնական այս եռուզեռը շատ ողջունելի է, բայց մտահոգություն կա կասկածելի ապրանքների որակի ու դրանց գների վերաբերյալ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա՝ տոների նախօրյակին թանկացումները երեք տոկոս են կազմել: Թանկացումները հարվածում են բնակչության 80%-ի գրպանին, մնացածի համար գնային շարժերը մտահոգիչ չեն:

Ինչ վերաբերում է սննդամթերքի որակին, ապա, Պողոսյանի խոսքով` ոչ ոք չի կարող վստահ լինել, որ   սնունդը լիարժեք պաշտպանված է:  Պողոսյանը պնդում է, որ հենց նախատոնական սննդի հարցում են ավելանում ռիսկերը: Հիմնականում ռիսկային են գետնուղիներում, տոնավաճառներում, փողոցներում վաճառվող սնունդները:

՛՛Հենց սրանցում է պոտենցիալ վտանգը, իսկ մարդիկ կան, ովքեր ասում են՝ հա դե ուտենք, ինչ պիտի լինի՛՛,-նկատեց սպառողների միության նախագահը, խորհուրդ տալով այս հարցում զգոն լինել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ