13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛՛Զվարթնոցի՛՛ ճանապարհին երկաթգի՞ծ կկառուցվի

Հարակվովկասյան երկաթուղու համար 2012-ը սովորական տարի չի եղել, նախորդ տարվա համեմատությամբ տարվա սկզբում բեռնափոխադրումների ծավալները ցածր են եղել: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՛՛Հարավկովկասյան երկաթուղի՛՛ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Նրա խոսքով՝ դրական փոփոխությունների համար իրենք քայլեր են ձեռնարկել, ինչի արդյունքում բեռնափոխադրումներն ավելացել են 6 տոկոսով:

Ռեբեցի տեղեկացմամբ՝ 11 տոկոսով աճել է Երևան-Բաթումի ուղևորափոխադրումների քանակը: Սակայն միաժամանակ նվազել է մերձքաղաքային ուղևորափոխադրումների թիվը: 

Տնօրենը հայտնեց նաև, որ այս պահին բանակցություններ են ընթանում ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայան տանող ճանապարհին երկաթգիծ կառուցելու համար:

՛՛Կառուցել կարելի է, բայց բիզնեսի տեսանկյունից պետք է հարցնել՝ ինչու՞, ո՞վ է հետաքրքրված դրանում: Պետք է հասկանալ, թե ինչի համար է դեպի օդանավակայան տանող երկաթուղին անհրաժեշտ՛՛,-իր տեսակետն այս բանակցությունների շուրջ ներկայացրեց Վիկտոր Ռեբեցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ