25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Բարգավաճ Հայաստանը” դասական առումով կուսակցություն չէ, և չէր կարող այս լուրջ պայքարի մեջ իր որոշակի տեղը ունենալ

 Henaran.am-ի զրուցակիցն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Երվանդ Մանարյանը:

Պարոն Մանարյան, Ձեզ վաղուց չենք տեսել ՀԱԿ-ի կողքին, ինչո՞ւ:

Կոնգրեսին ո՞րտեղ եք տեսել, որ նրա կողքին էլ ինչ-որ մեկին տեսնեք, վաղուց Կոնգրեսը հրապարակային ելույթներ չի ունենում: 

Ի՞նչ եք կարծում ինչպե՞ս պետք է վարվի ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում:

Հայ ազգային կոնգրեսը կուսակցություն չէ, նրա համար դժվար է այդ ձևի մեջ որևէ մեկին առաջադրել: Եթե նա կուսակցություն լիներ, պետք է առաջադրվեր նրա հավաքական ուժի առաջնորդը:

Կուսակցություն է ՀՅԴ-ը, ՛՛Ժառանգությունը՛՛, ՀՀՇ-ն է կուսակցություն, բայց ՀԱԿ-ը կուսակցություն չէ, հավաքականություն է: Եթե այդ հավաքականությունը կարող է իմի բերել ու լուծել որոշակի խնդիրներ ու մեկնումեկին առաջադրել, դա մի հարց է, բայց եթե այդ հավաքականությունն ինքն այնպիսի վիճակում է, որ նրա լուրջ անդամները ժամանակին թողել ու հեռացել են, ուրեմն էնտեղ ուրիշ խնդիրներ կան, ինչը շատ նորմալ ու հասկանալի է: ՛՛Հանրապետության՛՛ հեռանալը նշանակում էր, որ այնտեղ լուրջ խնդիրներ կան, մեր հավաքականությունը չկա: Այստեղ կրմինալ փնտրելու խնդիր չկա:

Այսինքն՝ դու՞ք էլ եք համամիտ այն տեսակետի հետ, որ ՀԱԿ-ն իր քաղաքական մայրամուտն է ապրում:

Բառեր կան, որ եթե ոչ վիրավորական, այլ ուղղակի մռայլ են, ինչպես քաղաքական մայրամուտը. չէ դա այդպես չէ, ուղղակի հասարակության մեջ խնդիրների ի հայտ գալը կապված է ժամանակի առաջ քաշած խնդիրների հետ: Այդ ժամանակն անցնում է, անցել է, պարզապես հիմա այլևս այդ ժամանակը չէ:

Իմ կարծիքով՝ եթե նույնսիկ ՀԱԿ-ն իր առաջադրումն ունենար, բոլոր դեպքերում ավելի մեծ գործ արած չէր լինի, այլ այն, ինչ-որ նա արեց հրապարակ իջնելու շրջանում: 100 հազարի հասնող միտինգներ ու հանրահավաքներ ունեցավ, և մեր քաղաքացին հասկացավ, որ պիտի փողոց դուրս գա, բարձրաձայնի եթե խնդիրներ ունի: Հիմա երևի ուրիշ խնդիրներ են առաջ քաշվում: Ժամանակն ուրիշ խնդիրներ է առաջադրում:

Իսկ ԲՀԿ-ի որոշումն ի՞նչով եք պայմանավորում:

Հենց այդ նույն իմ ասածի շրջանակներում. Բարգավաճ Հայաստանը դասական առումով կուսակցություն չէ, և չէր կարող այս լուրջ պայքարի մեջ իր որոշակի տեղը ունենալ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ