Մահացած երեխայի հայրը ծեծել է բժիշկներին
Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ “Սեբաստիա” ծննդատանը հիվանդներից մեկի հարազատները հարձակվել են բժիշկների վրա և ծեծի ենթարկել նրանց:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1991 թ. ծնված Օվսաննա Մ.-ի ծննդաբերության ժամանակ մահացած պտղի պատճառով ծննդօգնության կենտրոնի գլխավոր բժշկի աշխատասենյակում վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Օվսաննա Մ.-ի ամուսինը` 1986 թ. ծնված Երվանդ Ա.-ն և նրա 3 հարազատները ոտքերով և ձեռքերով հարվածել են բժշկին` պատճառելով վնասվածքներ սալջարդի տեսքով, նաև կոտրել են ծննդատան միջանցքի դռան ապակին:
Նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ Երվանդ Ա.-ին և նրա 3 հարազատներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: