20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Բագրատյանի ու Օսկանյանի նամակները` Ձմեռ պապիկին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ինչպիսի նամակներ են ուղարկում հայ քաղաքական գործիչները: Այս անգամ նա ներկայացնում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի` Ձմեռ պապիկին ու Սանկա Կլաուսին ուղղված նամակները:

”Հարգելի ֆեյսբուքահայրենակիցներ, շարունակում եմ հրապարակել Ձմեռ պապիկին գրված հայ քաղաքական գործիչների նամակները: Այսօր կհրապարակեմ երկու նամակ նախկին ԱԳ նախարար և ներկա ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի և նախկին վարչապետ և ներկա ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի նամակները:
Վարդան Օսկանյանի նամակը Ձմեռ պապիկին
”Հարգելի Սանթա Կլաուս: Խնդրում եմ, որ գոնե մույս տարի կատարվի իմ ոևե ցանկությունը, որովհետև այս տարի ոչ մեկը չկատարվեց: Ու խնդրում եմ ճիշտ գրանցեք իմ խնդրանքները: Օրինակ, անցյալ տարի ես լվացքի մեքենան ուզել է կնոջս համար, բայց դու ինձ էին բերել: Էլ չեմ խոսում youtube մասին: Ես խնդրել էի մենակ Զուրաբյանի հատվածը դնես: Իսկ դու համ իմն էիր դրել, համ իրենը: Կանխավ շնորհակալ եմ ԲՀԿ 2-րդ համար Վարդան Օսկանյան”
Հրանտ Բագրատըանի նամակը Ձմեռ պապիկին
”Հարգելի պապիկ: Կողմնորոշվի եթե դու չես դնում քո թեկնածությունը, ես՝ դնում եմ: Էն կոնգրեսին էլ ասա, որ լրիվ գծից ընկել են: Չնայած էլ գիծ են թողել որ: Սաղ տրամվայի գծերը ծախեցին պարսիկներին, թողեցին միայն երթուղայինները: Գալուստի աչքը լույս: Հա մեկ էլ չմոռանամ, մյուս տարի ինձ մի քանի բլոկ Մալբորո ուղարկի, վարչապետությունից հետո կարոտել եմ: Պապի ես իմ ասած ասեցի, մնացածը դու գիտես>: Հրանտ Բագրատյան (քիչ էր մնում գրեի ՏԱԲԱԿՈ)”,-գրել է Քոչարյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ