18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Փարավոնյան” օրենքները` եգիպտացիների զանգվածային ցույցերի պատճառ /վիդեո/

Եգիպտոսում կայացել է “Միլիոնների շքերթ”, որը միավորել է լիբերալ ընդդիմությանը` իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի սահմանդրական հռչակագրի դեմ: Վերջինիս վարչակարգի հակառակորդներն այն արդեն անվանել են “փարավոնյան”, գրում է “ВЗГЛЯД”-ը: Կահիրեի Թահրիր հրապարակ է դուրս եկել մի քանի հարյուր մարդ: Շքերթից հետո հրապարկում նստակյաց հացադուլ է տեղի ունեցել, չնայած որ ցուցարարների մեծ մասը հեռացել են հրապարակից: Ինչպես […]

Երեւանի դատախազի նկատողությունը թաքցնում են. Հրապարակ

Նոյեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով կարգապահական վարույթներ են իրականացվել մի քանի դատախազների նկատմամբ, այդ թվում եւ Երեւանի դատախազ Հրաչյա Բադալյանի: Ըստ “Հրապարակ”ի,  դատախազությունը դեռ չի հրապարակում Երեւանի դատախազի նկատմամբ իրականացված կարգապահական տույժի մանրամասները, սակայն թերթի ձեռք տակ կան փաստաթղթեր, որոնց համաձայն դատախազության նստերից մեկի պատճառով Բադայանը համաձայն չլինելով ՀՔԾ պետի հետ տեղից […]

Ոնց որ մարտի ութի լոգոտիպը լինի` Չակ Նորիսը գերանդիով

Երեւանի նոր տարվա լոգոտիպը։ Սիրուն ա երեւի, բայց անելուց գոնե պետք ա մտածել, որ քրիստոնեական սիմվոլիկայում փողով հրեշտակը Ահեղ Դատաստանի հետ ա կապնվում։ Ոնց որ մարտի ութի լոգոտիպը լինի Չակ Նորիսը գերանդիով: Ձեւակերպումը Սամվել Մարտիրսյանինն է:

ԱԻՆ-ում հարկերի աճը կազմել է 14%. նախարար

՛՛2012 թվականի ութ ամիսների ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  և նրա ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե  վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 179908.0 հազ. դրամ:  2011թ  նույն ժամանակաշրջանում` հարկերի ընդհանուր գումարը կազմել է 157526.1 հազ. դրամ, սա նշանակում է, որ այս տարում հարկերի աճը եղել է 22381.9 հազ. դրամ (14.2%)՛՛,-այսօր կառավարությունում, ներկայացնելով սեփական […]

“Տաշիր” բարեգործական հիմնադրամը Լոռու մարզում մի շարք ծրագրեր կիրականացնի մինչ տարեվերջ

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել “Տաշիր” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական  նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը: Նիստում հաստատվել են հիմնադրամի առաջիկա կարճաժամկետ ծրագերի կոնկրետ ժամկետները: Մասնավորաբար Լոռու մարզի մանկավարժների ու երիտասարդ գիտնականների պարգեւատրման արարողությունը կկայանա դեկտեմբերի 2-ին՝ Վանաձոր քաղաքում: Այդ օրը Կարապետյանների ընտանիքի կողմից կպարգեւատրվեն Լոռու մարզի շուրջ 300 մանկավարժներ եւ […]

Սիրիայի պայթյունների հետեւանքով մեկ հայ է զոհվել

Քիչ առաջ հաստատվեց, որ Դամասկոսից ոչ հեռու գտնվող Ջարաման քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ հայ` երկքաղաքացի Ֆադի Փոլոն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ պայթյուններից հայեր չեն տուժել: Պայթյունները տեղի էին ունեցել Ջարամանի քրիստոնեաբնակ թաղամասում: 38 մարդ զոհվել է, 83-ը` վիրավորվել:

Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը կտեղափոխվի եկող շաբաթ

Անվանի երգչուհի  Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը եկող շաբաթ կբերեն Հայաստան: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհու մամուլի հարցերով պատասխանատու Մարիա Ղուկասյանը: Վերջինս չի կարող դեռ կոնկրետ օր նշել, դա կախված է Լոս Անջելեսում կազմակերպվելիք հոգեհանգստյան արարողության հետ: “Գործող կարգի համաձայն, արդեն եկող շաբաթ լրանում է ժամկետները, եւ պետք է տիկին Ֆլորայի աճյունը հանձնվի հարազատներին: Դրանից […]

Հաղթելու է ուժեղագույնը. Գագիկ Ծառուկյան /ֆոտո, վիդեո/

Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Տոնական միջացառումն սկսվեց մասնակիցների քայլերթով: Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցում է 68 երկիր, որոնց ներկայցուցիչների թիվը մոտ 620 է:  Տոնական քայլերթից հետո այստեղ ժամանեց նաև ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ուղեկցությամբ: ՛՛Հարգելի հյուրեր բոլորին […]

Էդիկ Մինասյանը լիներ, թե մեկ ուրիշը, մեկ է, օբյեկտիվ չէր լինելու

 Ինչպես է պատմաբանը վերաբերվում կոլեգային` ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին ուղղված մեղադրանքներին, Henaran.am-ի հարցին, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը պատասխանեց, որ սկզբունքորեն դեմ է, երբ  “2 օր առաջ տեղի ունեցած” իրադարձությունները փորձում են ընդգրկել դասագրքերում: “90-ականներին ինձ հրավիրում էին ելույթներ ունենալու այն քաղաքական գործիչների մասին, ովքեր դեռ ողջ էին: Ես դեմ էի եւ երբեք […]

Սիրիայում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով հայեր չեն տուժել

Դեսպանության նախնական տվյալներով` Դամասկոսին մոտ գտնվող Ջարաման քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով հայեր չեն տուժել: Այս մասին Henaran.am-ին է տեղեկացնում ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի