26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

238-րդը

՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  անցած  շաբաթ օրը  գտնվում էր Արագածոտնի մարզում,  որտեղ   պաշտոնապես   բացվեց  Կազմակերպության 6   մասնաճյուղեր-գրասենյակներ: ՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղեր-գրասենյակների թիվը դարձավ 238: Արագածոտնի մարզի Ոսկևազ, Ոսկեհատ, Նոր Ամանոս, Վերին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն և Դավթաշեն  գյուղական համայնքներում բնակիչները աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին […]

ՀԱԿ-ԲՀԿ. ի՞նչով է պայմանավորված համագործակցությունը

՛՛Առաջիկա քաղաքական խնդիրները կախված են լինելու ոչ կուսակցությունների, ոչ էլ անհատների ցանկություններից, այլ խնդրի դրվածքից՝ ինչ է ուզում մեր հասարակությունը՛՛,-այսօր լրագրողներին ասաց ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Վերջինիս խոսքով՝ Հայաստանն այսօր տագնապային իրավիճակում է գտնվում, քանի որ արտագաղթը գնալով ավելի մեծ թափ է առնում: Այս խնդրին լուծում տալու համար ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել […]

11-ամյա երեխան ահաբեկչության զոհ է դարձել Թուրքիայում

Թուրքիայի հարավ-արեւելքում մեքենայի մեջ տեղադրված ռումբ է գործարկվել` ոստիկանական մեքենայի անցնելու պահին: Դեպքի վայրին մոտ հարսանեկան արարողություն է ընթանալիս եղել, ինչը 11-ամյա տղայի մահվան պատճառ է դարձել: Եվս 18 մարդ վիրավոր է, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են, հաղորդում է “AFP”-ը: Թուրքական իշխանություններն ահաբեկչության մեջ մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայիններին, ովքեր բազմիցս իրականացրել են […]

Կառավարությունը շշմեցրել է

՛՛Շշմած եմ մեր կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրից, ծաղր է ժողովրդի ու քաղաքացու նկատմամբ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետի հրավիրած կոռոպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին: Հիշեցնենք, որ նիստին հրավիրված էին ինչպես մյուս խմբակցությունները, այնպես էլ ՀԱԿ-ը, սակայն վերջինս մերժել էր այդ հրավերը: Մանուկյանը նշեց, որ Հայաստանը 10 տարի […]

“Բանդա”-ի գործով առաջինը հարցաքննվել է տուժող Էդվարդ Բեզոյանի կինը /լրացված/ /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում շարունակվում է  հայտնի“բանդայի” գործի դատավարությունը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշ”-ի սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Դատարանը սկսել է դատաքննության փուլը: “ՍԻՄ” հիմանդրամի նախկին տնօրեն […]

Ծառուկյանը արդարադատության նախարարին՝ անամոթություն է /վիդեո/

“Բարգավաճ Հայաստան”-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին կուսակտիվի հետ քննարկել է վիճակը արդարադատության ոլորտում: ԲՀԿ ղեկավարը, ով նաեւ ԱԱԽ անդամ է,  արդարադատության նախարարին անամոթ է անվանել: Մանրամասները՝ տեսանյութում:

Մարտական հենակետում հայտնաբերվել է զինվորի դի՝ բերանում մահացու վիրավորումով

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետի գետնատնակի մոտ ս.թ. նոյեմբերի 5-ին, ժամը 00:30-ի սահմաններեում հայտնաբերվել է հերթափոխում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սեյրանի Սահակյանի դին՝ բերանի հատվածում մահացու հրազենային վիրավորումով: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում  ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության […]

Հետախույզ լինելը կյանքի իմաստ է

Հետախուզությունը թանկ հաճույք է, ամեն պետություն չի կարող բազաներ, ուսումնա-դաստիարակչական բազաներ պահել, մի խոքով, Հայաստանի Պաշտպանության նախարարությունն  ուշադրություն է դարձնում հետախույզին: Այս մասին լրագրողներին ասացին Հատուկ նշանակության խմբի հիմնադիր անդամներ, նախկին հետախույզներ Վովա Վարդանովը եւ Վարդան Ենոքյանը: Նրանք իրենց չեն դասակարգում այլ զինվորականներից, սակայն “հետախույզի կյանքը միշտ վտանգի տակ է”: “Պատկերացրեք, ես մի տարածքում եմ, […]

Օգնենք մաշկային հիվանդությունից բուժվող 4-ամյա Ռիտա Ղարիբյանին

“Օգնենք հայ մանուկներին” բարեգործական հասարակական կազմակերպությունը և Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի հայաստանյան ֆան-ակումբը հրավիրում են բոլորին բարեգործական ֆուտբոլային հանդիպման: “Օգնենք հայ մանուկներին” ՀԿ-ի և Ռեալի երևանյան ֆան-ակումբի realmadrid.am կայքի թիմերի միջև խաղը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը 1:30, Խուլուհամրերի դահլիճում (հասցեն`Ե. Կողբացի 65): Սա այդ երկու թիմերի միջև անցկացվող արդեն երկրորդ բարեգործական ֆուտբոլային հանդիպումն է: […]

Նոբելյան մրցանակակիրները դասախոսեցին հայ երիտասարդների համար

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցան Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթի և Մարտին Չալֆիի հանրային դասախոսությունները։ Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունները կազմակերպվել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ նախաձեռնությամբ և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի,Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի, Մատենադարանի աջակցությամբ։ Դասախոսություններին մասնակցում էին կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտներում ներգրավված ավելի քան 180 երիտասարդ գիտնականներ և ուսանողներ: Թիմ Հանթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի