22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Չի թույլատրում Պուտինին Հայաստան գալ

Նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը նախագահ դառնալուց հետո արտաքին քաղաքականության մեջ նախ և առաջ քայլեր է անելու Արցախի և ազատագրված տարածքները Հայաստանի անբաժանելի մաս հռչակելու ուղղությամբ: Երկրորդ քայլը Աբխազիայի և Օսեթիայի անկախության ճանաչումն է լինելու:

՛՛Երրորդը Ռուսաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան ռազմատնտեսական դաշինքի հաստատումն է լինելու, որի կենտրոնը լինելու է Հայաստանը, դաշինքը ձևավորվելու է այս նախագահական ընտրություններից հետո, իր վերջնական տեսքը կստանա հինգ տարվա ընթացքում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր արտաքին քաղաքական ծրագրերը ներկայացրեց Սեդրակյանը:

Նախագահի թեկնածուն նաև խզելու է հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի դեռ վերջինս չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Էպոսագետ թեկնածուն կոչ արեց Վրաստանի վարչապետին  նախքան ընտրությունները Հայաստան չայցելել:  ՛՛Այդ այցը ցույց է տալիս իր համակրանքը Սերժ Սարգսյանի հանդեպ, ես կոչ եմ անում Վրաստանի վարչապետին զերծ մնալ Հայաստան կատարվելիք պաշտոնական այցից, Հայաստանն ու Վրաստանը որևէ հույժ կարևոր հարց չունեն քննարկելու՛՛,-իր պահանջը այսպես բացատրեց նա:

Վարդան Սեդրակյանը նման կոչով դիմեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

՛՛Պուտինին ևս առաջարկում եմ զերծ մնալ Հայաստան այցից, քանի որ դա կհամարվի ներքին գործերին միջամտություն՛՛,-նկատեց նա:

Ի դեպ, Վարդան Սեդրակյանն անընդունելի է համարում ՀՀ երեք նախագահների վարած արտաքին քաղաքականությունը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ