Դալմայի այգում դաժան սպանության հեղինակը պատմել է մանրամասները /վիդեո/
ՀՀ Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել, որտեղ Դալմայի այգում տեղի ունեցած աղմկահարույց սպանության հեղինակը և սպանվածի հայրը դեպքի առնչությամբ իրենց մեկնաբանություններն են ներկայացնում:
Հիշեցնենք, որ Հունվարի 4-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ որդին` 1965 թվականին ծնված Արա Հունանյանը, նախորդ օրը, ժամը 14-ի սահմաններում, դուրս է եկել տնից և անհետ կորել:
Ըստ ՀՀ Ոստիկանության հաղորդման` Հունվարի 8-ի վաղ առավոտյան Դալմայի այգիներում, հիշյալ տնակի հետնամասում կատարված զննությամբ, չոր խոտերի տակ հայտնաբերվել են արյունոտ շորեր և պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ անհետ կորածի` Արա Հունանյանի դիակն էր:
Հունվարի 10-ին` ժամը 12.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները ղեկավարությանը զեկուցել են, որ սպանությունը բացահայտված է:
Խաչաձև հարցաքննությունների և անհերքելի ապացույցների ճնշման տակ Սերգո Երեմյանը խոստովանել է մեղքը և պատմել սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները:
1960 թ. ծնված Երեմյանը սպանության համար արդեն մեկ անգամ դատապարտվել էր դեռևս 1983 թվականին: 13 տարի կալանավայրում անցկացնելուց հետո Երեմյանը կրկին կանգնելու է դատարանի առաջ` նույն հանցանքի համար: Կատարվում է նախաքննություն: