18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռիտա Սարգսյանը Հյուսիսային պողոտայում մասնակցեց ֆլեշ-մոբին

Կրծքով սնուցման համաշխարհային 20-րդ շաբաթվա շրջանակներում, հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում Վստահություն ՀԿ-ն կազմակերպել էր ֆլեշ մոբ, որն ուղղված էր կրծքով սնուցման խրախուսմանը: Միջոցառմանը մասնակցեցին երիտասարդ ծնողներ, որոնք իրենց մասնակցությամբ և “գործողություններով” փորձում էին բարձրացնել հասարակական իրազեկման մակարդակը՝ կապված կրծքով սնուցման անհրաժեշտության և դրա բացառման դեպքում բացասական հետևանքների հետ: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Առաջին Տիկին […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հոկտեմբերի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 18-21-ին նաև Գեղարքունիքում և Վայոց ձորում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, առանձին հատվածներում` մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հատկապես ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ` 8-10 աստիճանով:

Վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկան

Հոկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, “Դեյվու Նեքսիա”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Անսպասելի նորությունը կարող է սպանել մարդուն

Ադրենալինի կուտակումն անսպասելի նորությունից հետո, նույնիսկ եթե դա լավ նորություն է, կարող է խնդիրներ առաջացնել: Այսինքն, շոկը կարող է մահացու լինել եւ կարեւոր չէ` ինչն է դրա պատճառը` հարազատ մարդու կորուստը, թե վիճակախաղում մեծ գումար շահելը: Նման եզրակացության են եկել Ռոստոկի Համալսարանական կլինիկայի գիտնականները` ուսումնասիրելով իրենց հաճախորդների հիվանդությունների պատմությունները: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ անսպասելի […]

Գյուղացին ապօրինի ծառահատումներ է արել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15.50-ին, Փամբակ գյուղից բաժին բերման են ենթարկել 1974 թ. ծնված Ալբերտ Ա.-ին` իր “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենայով` բեռնված մոտ 3 խմ փայտանյութ, որի վերաբերյալ վերջինս չի ունեցել համապատասխան փաստաթղթեր: Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ Ալբերտ Ա.-ն հայտարարել է, որ փայտանյութը պատրաստել է ինքը, նույն օրը, ժամը 08.30-ից 15.00-ն ընկած […]

Սիրիական ընդդիմադիր խմբավորումները միավորվել են

Սիրիացի ապստամբների տարբեր խմբավորումները, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ, որոշել են միասնական հրամանատարություն կազմավորել իրենց գործողությունների համակարգման համար, հաղորդում է “Reuters”-ը: Գործակալության տվյալներով` ապստամբների ստորաբաժանումների ղեկավարներն այդ քայլին են դիմել, քանի որ նրանց արտասահմանյան հովանավորները չեն ցանկանում օգնել պառակտված տարբեր խմբերի, որոնք ապագայի կոնկրետ ծրագրեր չունեն: Զինված ընդդիմության տասնյակ առաջնորդների հանդիպումը տեղի […]

Ծառուկյանի հետ կոնյակ չի խմի. Հրապարակ

Ինչպես “Հրապարակին” երեկ տեղեկացրել է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ հվետա Տոնոյանը, Ծառուկյանը Երեւանի “Արարատ” գինու-օղու-կոնյակի կոմբինատի 135-ամյակի առիթով հրավեր է ուղարկել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների բոլոր դեսպաններին, միջազգային կազմակերպություններին: Հրավերքն ընդունել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Բելառուսի, նույնիսկ Չինաստանի դիվանագիտական ներկայացուցիչներն իրենց տիկնանց հետ: “Ինչպես նկատում եք, “Կոնյակի գործարանում շրջայց կատարած, հայկական կոնյակագործության […]

Երեւանի քաղաքապետը պարզապես սրճում էր. Հայկական ժամանակ

Այսօր Հայաստանի վերահսկիչ պալատը պետք է ավարտի սեպտեմբերի 13-ից Երեւանի քաղաքապետարանում սկսած ստուգումները: Այս մասին “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել էին ՎՊ մամուլի ծառայությունից` դեռեւս սեպտեմբերի 28-ին, ասելով, որ ստուգումները պլանային են եւ նախատեսված են մինչեւ հոկտեմբերի 17-ը: Թե ինչ է հայտնաբերվել այս ստուգումների ժամանակ, երեկվա դրությամբ հայտնի չէր, թերթը հիշեցնում է սակայն, որ ստուգումները սկսելուց […]

“Տաշիրի Կարեն”-ի անունի տակ. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, վերջերս ուշագրավ դեպք է կատարվել Երեւանում. Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ ոմն Գրիգոր եկել է Երեւան, ծանոթացել Աննա անունով մի աղջկա հետ եւ ներկայացել որպես “Տաշիրի Կարեն” (նկատի է ունեցել Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանին): Զարմացած աղջկան նույնիսկ ամոթանք է տվել. “Ո՞նց, Տաշիրի Կարենին ամբողջ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքական էլիտան է ճանաչում, դու […]

Քաղաքապետն Օսկանյանի համար ստորագրահավաք է սկսել

Henaran.am-ի տեղեկություններով, Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ստորագրահավաք է սկսել ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի: Անձամբ նա բոլորին հորդորում է ստորագրեն տեքստի տակ, որպեսզի “անմեղ մարդուն չդատեն”: Իսկ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը երբ ցանկացել է իմանալ, թե արդյո՞ք շեֆն էլ է ստորագրել, Հակոբջանյանն ասել է. “Կուզեի մեծ սիրով, բայց ի պաշտոնե չի թույլատրվում”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի